Պատգամավոր Նաիրա Կարապետյանի հարցը Էթիկայի հանձնաժողովում կներկայացնի Թևան Պողոսյանը
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում վարույթ է ընդունել «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյությունջյանի դիմումը և դրա քննությունը համարել սկսված: Հարցի քննարկման և դրա վերաբերյալ հանձնաժողովին եզրակացություն ներկայացնելու նպատակով հանձնաժողովի ներկայացուցիչ է նշանակվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Panorama.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Թևան Պողոսյանն ասաց, որ ինքն այս օրերին Լյուքսենբուրգում է և վերադառնալուն պես կանցնի գործի:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյութունջյանը վիրավորվել էր ԱԺ Հանրապետական պատգամավոր Նաիրա Կարապետյանի խոսքերից և դիմել էր ԱԺ Էթիկայի հանձնաժողով: Նրա ներկայացմամբ, ինքն իր նամակում գրել էր հետևյալը.
«Հայտնում եմ Ձեզ, որ 18.04-ին հեռախոսազանգ եմ ստացել ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանից, որը վերաճեց լուրջ միջադեպի և ավարտվեց պատգամավորի կողմից իմ հասցեին հնչեցրած սպառնալիքներով: Խոսակցության թեման էր «Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ» ծրագրով Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի կողմից հոգաբարձուների խորհրդի նոր անդամի նշանակումը: Խոսակցության մանրամասները չեմ ներկայացնում, բայց նշեմ, որ վիրավորել է իր արժանապատվությունը: Խնդրում եմ քննարկել կատարվածը, քանի որ գտնում եմ երիտասարդ կին պատգամավորի վարքը վրդովեցուցիչ և անընդունելի է: Չէի ցանկանա ժամանակակից Հայաստանում այդպիսին պատգամավորների տեսնել. Խնդիրը պահանջում է անհապաղ քննարկում»:
Նաիրա Կարապետյանը հայտարարել էր, որ ինքը բավական հանգիստ է խոսել տնօրենի հետ և ասել էր, որ միջնորդելու է, որպեսզի Էթիկայի հանձնաժողովի նիստերն անցկացվեն դռնբաց:
նախորդող հրապարակումներ. «Մոսկվայի տան» տնօրենը ներկայացրեց մանրամասները. Չէի ցանկանա Հայաստանում այդպիսի պատգամավորների տեսնել
Նաիրա Կարապետյանը կմիջնորդի, որ Էթիկայի հանձնաժողովն իր հարցը քննի դռնբաց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները