«Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրները ՀՀ կառավարության օրակարգում են»
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Սևանում հյուրընկալվել է Ջրի եվրոպական 11-րդ երիտասարդական խորհրդարանի անդամներին: Այս տարի երիտասարդական խորհրդարանի հյուրընկալող երկիր է ընտրվել Հայաստանը, և մայիսի 12-19-ը եվրոպական 15 երկրից 90 երիտասարդ միասին քննարկում են ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրները: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փոխվարչապետը ողջունել է խորհրդարանի մասնակիցներին` նկատելով, որ հավաքի քննարկման թեման կարևոր և արդիական է ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում: Նա նաև ուրախություն է հայտնել, որ երիտասարդներին հետաքրքրում են նման կարևորագույն խնդիրները և ողջունել է դրանց լուծմանը մասնակից լինելու նրանց ձգտումը:
Փոխվարչապետը նշել է, որ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրները ՀՀ կառավարության օրակարգում են: Գալիք տարիներին կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես ջրամբարաշինության և ջրակուտակման նոր հնարավորությունների ստեղծման հարցերը, վերջին տարիներին լուրջ աշխատանքներ են իրականացվել ոռոգման համակարգի ենթակառուցվածքների, համայնքներում խմելու ջրի ցանցի վերականգնման ուղղությամբ: Նա տեղեկություններ է ներկայացրել ոլորտում նախատեսվող և իրականացվող ծրագրերի մասին:
Ա. Գևորգյանը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանում ջրային պաշարներին, դրանց կառավարման մեխանիզմներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները