Պատգամավոր. Գազի գինը կբերի տնտեսության անկման, բայց սոցիալական բունտ չի լինելու
Գազի գնի բարձրացման խնդիրն ունի թե´ քաղաքական և թե´ սոցիալական բաղադրիչ: Այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով գազի գնի բարձրացման թեմային՝ այսպիսի կարծիքով հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:
Միաժամանակ նա նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում այդ հարցին նայել պետք չէ:
«Այնպես չէ, որ ռուսական գազի գնի բարձրացման պատճառը Ռուսաստանի իշխանությունների վերաբերմունքն է Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Դա մանկամիտ մոտեցում է: Ակնհայտ է, որ Ռուսաստանը երբեք էլ չի թաքցրել իր ազդեցությունը տարածաշրջանում: Եվ այսօր Հայաստանը պետք է շատ արագ մշակի վերականգնող էներգետիկայի օգտագործման հնարավորությունը», - ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ գազի գնի բարձրացումը ոչ միայն բերելու է ապրանքատեսակների գների բարձրացման, ինչն արդեն իսկ բարդ իրավիճակ է ստեղծելու, այլ նաև կարող է հանգեցնել տնտեսական անկման: Բայց, ըստ Խ.Հարությունյանի՝ անհնար է, որ Հայաստանում հասունանա սոցիալական բունտ, մանավանդ, որ իշխող Հանրապետական կուսակցությունը շարունակում է ամուր դիրքեր ունենալ: «Ես չեմ կարծում, որ երկրում սոցիալական բունտ է հասունանում: Բայց հիմա ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար», - ասաց նա և հավելեց, թե այսօր կառավարության ծրագրերը պետք է դառնան արդյունավետ՝ առաջին հերթին լուրջ համակարգային բարփեփոխումների միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները