Գոռ Սուջյան. Մենք, իրոք, զարմացած ենք (լուսանկարներ)
«Մենք, իրոք, զարմացած ենք: Իհարկե, մենք սպասումներ ունեինք, բայց միակ կարևոր բանն այն է, որ մենք դա արեցինք»,- ասել է «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը երկրորդ կիսաեզրափակչից հետո կայացած ասուլիսում:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացել է «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի արդյունքներով եզրափակիչ են անցել տասը երկրի ներկայացուցիչ, այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչ «Դորիանս» խումբը:
Պատասխանելով այն հարիցն, թե արդյո՞ք խմբին հաջողվել է աշխարհին փոխանցել «Lonely planet» երգի մեսիջը, Գոռն ասել է. «Կարծում եմ, մարդրկ կարիք ունեն ազնիվ երաժշտության և հուսով եմ մեզ հաջողվեց կիսել այդ մեսիջը»:
Ըստ մրցույթի պաշտոնական կայքի, Հայաստանը ելույթ է ունենալու եզրափակչի առաջին մասում:
«Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթի եզրափակչում ելույթ է ունենալու 26 երկրի ներկայացուցիչ`
1. Ֆրանսիա
2. Լիտվա
3. Մոլդովա
4. Ֆինլանդիա
5. Իսպանիա
6. Բելգիա
7. Էստոնիա
8. Բելառուս
9. Մալթա
10. Ռուսաստան
11. Գերմանիա
12. Հայաստան
13. Նիդեռլանդներ
14. Ռումինիա
15. Միացյալ Թագավորություն
16. Շվեդիա
17. Հունգարիա
18. Դանիա
19. Իսլանդիա
20. Ադրբեջան
21. Հունաստան
22. Ուկրաինա
23. Իտալիա
24. Նորվեգիա
25. Վրաստան
26. Իռլանդիա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան