Ֆրենկ Փալոնե. «Վաղուց ժամանակն է, որ ԱՄՆ պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ԱՄՆ այցելության ընթացքում կոնգրեսականները կոչ են անում հաշվի նստել Հայոց Ցեղասպանության եղելության փաստի հետ ու դատապարտել հայերի զանգվածային կոտորածները: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA)-ի գրասենյակի պաշտոնական կայքը:
Կոնգրեսականները նշում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգումը պետք է իրականացվի միայն ցեղասպանության փաստերի ամբողջական ընդունումից հետո:
«Մենք ողջունում ենք ներկայացրած Հայոց ցեղասպանություն. «Ճշմարտություն և Արդարություն» նախաձեռնությունը: Երկկուսակցական այս նորարարական նախաձեռնությունը կոչ է անում ԱՄՆ-ին՝ նոր մոտեցում ցուցաբերել հայ-թուրքական հարաբերություններին, որն արտացոլում է ամերիկյան արժեքները: Մենք գիտակցում ենք, որ մեր ազգային շահերը պահանջում են վերջ դնել Թուրքիայի մերժողական քաղաքականությունը և այս հանցագործության համար պետք է ճշմարիտ, համապարփակ միջազգային լուծում»,- նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Հայոց ցեղասպանություն. «Ճշմարտություն և Արդարություն» օրինագծի նախաձեռնողներն են կոնգրեսականներ Մայքլ Գրիմը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն և Ֆրենք Փալոնենը:
«Գրեթե մեկ դար առաջ, ավելի քան մեկ միլիոն հայ տղամարդիկ, կանայք և անմեղ երեխաներ Օսմանյան կայսրության կողմից մահվան են դատպարտվել. մի սարսափելի փորձ` սրբել նրանց երկրի երեսից», - նշել է կոնգրեսական Գրիմը:
«ԱՄՆ-ն ողջ աշխարհում անդադար պաշտպանում է արդարությունը և մարդու իրավունքները, և մենք ունենք սուրբ պարտականություն՝ ճանաչելու Հայոց ցեղասպանության անարդարությունները: Նյու Յորքի հայ համայնքի անունից ես հպարտ եմ միանալու իմ գործընկերներին և ներկայացնել «Ճշմարտություն և Արդարություն» նախաձեռնությունը»,- նշել է վերջինս:
«Յուրաքանչյուր օր, մենք կորցնում ենք փրկվածներից շատերին: Մենք պետք է բոլորս զգանք Հայոց ցեղասպանության միանշանակ և առանց հապաղելու ճանաչելու անհետաձգելիությունն և բարոյական պարտքը»,-նշել է Շիֆը:
«Վաղուց ժամանակն է, որ ԱՄՆ պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը», - նշել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում