Սոցիալական բունտի նախադրյալներ են հասունանում
«Երեկ թեև շատ չէին կառավարության շենքի մոտ գազի գնի բարձրացման դեմ բողոքողները, սակայն ակնհայտ է, որ դժգոհության ալիք է բարձրանում: Թերևս, Հայաստանում սոցիալական բունտի նախադրյալներ են հասունանում, և առաջին անգամ հայ մարդը փողոց է ելնում ոչ թե կեղծված ընտրությունների, ղարաբաղյան հարցի կամ որևէ այլ անարդարության համար, այլ սոցիալական ծանր վիճակի»,-գրել է «Հրապարակն» ու հավելել. «Նույնիսկ եթե առաջիկայում մեզ ընտրություններ չեն սպասվում, բայց այս վիճակը կարող է լուրջ մետամորֆոզներ առաջացնել մեզանում և սրբել-տանել իր ճանապարհին հայտնված ամեն ինչ»: