Քաղաքագետ. Պետք չէ գնահատել գազի թանկացումը որպես Երևանին պատժելու Մոսկվայի մի փորձ
Արտաքին քաղաքականության մեջ որևէ հեռանկարային զարգացում սպասելի չէ: Այսպիսի կարծիք այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, ներկայումս երկու գործընթաց կա` Ռուսաստանի հետ բավական դինամիկ հարաբերությունների կայացումը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացամանը զուգահեռ, և Եվրոպայի հետ հարաբերությունների նորացումը, մասնավորապես՝ Ասոցիացման պայմանագրի շրջանակներում:
«Սրանք լուրջ ձեռքբերումներ են և մինչ օրս Հայաստանը ընթանում է շատ արդյունավետ ուղով», - ասաց նա:
Անդրադառնալով գազի գնի թանկացմանը և այդ համատեքստում հնչող կարծիքների, թե դա կապ ունի Եվրասիական միությանը անդամակցելուն, քաղաքագետը նշեց, որ պետք չէ այնքան նեղ նայել խնդրին:
«Պետք չէ մտածել, որ Հայաստանը այդ առումով բացառություն է Ռուսաստանի համար, մանավանդ, որ գազի ոլորտը Չուբայսի ձեռքում է: Ինչ վերաբերվում է այլ համագործակցությանը, ապա պետք է նկատենք, որ ռազմաքաղաքական ոլորտում հարաբերություններն ավելի են սերտանում: Ըստ այդմ՝ պետք չէ գնահատել գազի թանկացումը որպես Երևանին պատժելու՝ Մոսկվայի մի փորձ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում