Տնտեսություն 09:12 17/05/2013

Վ. Խաչատրյան. Այսօր «Գազպրոմը» չի կարողանում մրցակցել աշխարհում

Հեղինակ` Լ. Տեր-Ղազարյան

Գազի գնի թանկացման, դրա պատճառների, հետևանքերի, կառավարության կողմից սուբսիդավորման հարցերի շուրջ Panorama.am-ի հարցազրույցը տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:

-Վարչապետը հայտարարեց, որ կառավարությունը 30 տոկոսով բոլոր սպառողների համար կսուբսիդավորի բնական գազի հնարավոր թանկացումը:

-Հավատացեք ինձ, չեմ հավատում: Հակառակ դեպքում ինչի՞ համար էր այս ամենը: Կարելի էր ուրիշ ձև անել: Կարելի էր իսկապես ներկայացնել, որ գազը թանկանում է այսքան, սակայն Հայաստանի իշխանություններն այդ չափով չեն բարձրացնում գինը, այլ բարձրացնում են այսքան: Այսինքն ոչ թե երկու անգամ են բարձրացնում սահմանի գնից (հիմա մեզ վաճառելու են 550 դոլարով, չէ՞), այլ ասեն, որ 340 դոլարոնց գազը ձեզ համար դառնում է 400 դոլար: Եվ մենք կասեինք շնորհակալություն, կառավարությունը մեզ հասկացել է: Բայց այս որոշումը շատ տարօրինակ է:

-Ձեր կարծիքով, ինչո՞ւ չեն գնացել ձեր մատնանաշած ուղիով:

-Ես չգիտեմ, դրա համար եմ ասում` տարօրինակ է: Իմ ասածը շատ ավելի տրամաբանական ու ի շահ կառավարության է:

-Սուբսիդավորումը մի ոչ կոռեկտ ասացվածք է հիշեցնում` հարսի միջոցով փեսային լավություն անելու մասին, ստացվում է աշխատավարձերը չե՞ն բարձացվելու, թոշակները չե՞ն ավելացվելու…

-Այ Դուք հիմա շատ ճիշտ հարցեր եք բարձրացնում: Այս բոլոր հարցեը պետք է մեկ միասնության մեջ հասկանալ: Եթե կառավարությունը սուբսիդավորում է 30 տոկոսով բոլորի համար, ստացվում է` գազը թանկանում է 30 տոկոսով, էլի հարսի միջոցով փեսուն լավություն անելն է: Է, միանգամից արեք պրծեք: Միանգամից ասեք, գազը թանկանում է 30 տոկոսով, էլ ինչի՞ եք ասում 67 տոկոս, հետո` 30 տոկոս, որ ասենք` լա՞վն են: Էլի կասենք` լավն են:

Հետո խոսակցություններ կային, որ հուլիսին աշխատավարձերն ու թոշակները կբարձրանան: Սա նշանակում է, որ դա տեղի չի ունենա, տրամաբանորեն, ես չգիտեմ մեխանիզմը ոնց է: Թեկուզ լավ կլինի` գազի գինը չբարձրանա, աշխատավարձերն էլ թող չբարձրանան, որովհետև գազի գնի ազդեցությունը ընդհանրապես մեր կյանքի վրա շատ ավելին է, քան թե ամեն մեկի աշխատավարձը բարձրանա: Ես համոզված եմ, որ մեկին մեկ չի փոխհատուցի: Ես այլևս այս պահին չեմ կարող մեկնաբանել մեր հայտնի կառավարության գերժամանակակից գաղափարները: Ես մենակ մի բան գիտեմ, որ սուբսիդավորումը մեր տնտեսական քաղաքականության մեջից հանված էր:

Մի հարց էլ կա` սուբսիդավորման համար այդ գումարները որտեղից են լինելու: Բյուջեով նման գումարներ նախատաեսված չեն: Կամ սակագնի բարձրացումը եկամուտներ է բերելու (բայց այդքան եկամուտներ չի բերի, որ կարողանա այդքան սուբսիդավորի 30 տոկոսը), կամ էլ ինքը իրականում թեքվում է դեպի ժողովուրդ, որին ես չեմ հավատում, երկրորդ պատասխանը չունեմ, այն տեսակետին եմ, որ կառավարությունը 30 տոկոս սուբսիդավորում բոլոր սպառողների համար չի անի:

-Այնուամենայնիվ, այդ կարծիքի՞ն եք:

-Հա, ես այդ կարծիքին եմ: Մեկ այլ մեծ խնդիր կա: Կառավարության բոլոր վերջին ծրագրերը, որի մասին շատ մեծ-մեծ խոսում էին` արդյունաբերության, տուրիզմի զարգացման ռազմավարություն և այլն, այդ ամեն ինչը ի վերջո կապված է այն բանի հետ, որ դու պետք է մրցունակ երկիր լինես: Գազի գնի նման բարձացման պարագայում մենք այդ մրցունակությունից ընդհանրապես զրկվում ենք, այլևս մենք գրավիչ չենք դառնալու որևէ բիզնեսի, ներդրումներ անելու համար:

-Պարոն Խաչատրյան, գազի 67 տոկոսով հնարավոր թանկացումը հիմնավորվա՞ծ է ըստ Ձեզ:

-Չէ, իհարկե, չէ: Էն ժամանակ էլ երբ 37 տոկոս թանկացավ, ռուսական գազի մատակարարումը մեզ համար էլ կրկնակի թանկացավ, մենք ասում էինք, որ 1000 խմ գազի համար 132 հազար դրամ գինը հիմնավոր չի: Մենք դատական գործընթացի մեջ մտանք, բայց դատարանը, պարզ է, թե ում է ենթարկվում, անկախ չի, որոշեց, որ ոչ թե բաց դատավարություն անել, այլ գրավոր ընթացակարգով արվեց, որի ժամանակ մեր կարևոր հարցերի պատասխանները չտրվեցին: Ամենակարևորը մենք ուզում էինք իմանալ` ի՞նչ հիմնավորումներ է բերել «Հայռուգազարդ»-ը, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է նրա հիմնավորումները:

Երբ մենք նայում էինք այդ բարձրացումը, հիմնավորումները չգտանք: Ամենակարևոր հարցերից մեկը` ներդրումային ծրագիր: Ո՞վ է ասել, որ ներդրումները պետք է 2-3 տարվա մեջ անեք: Արեք 5 տարվա մեջ, կամ 2 տարում արեք, բայց այդ ծախսեր ցույց տվեք 5-7 տարվա մեջ: Ինչի՞ ես` որպես սպառող պետք է երկու տարվա մեջ փոխհատուցեմ քո ներդրումները, այդ որտե՞ղ է գրված: Այսինքն մենք շատ լուրջ մասնագիտական առաջարկություններ ու դիտողություններ ունեինք, բայց մեզ հնարավորություն չտվեցին: Հիմա էդ նույն հարցադրումները այստեղ կա: Եվ տեղափոխողի, և մատակարարի համար է սակագինը բարձրացնում: Ինչի՞ համար: Հետո նայում ենք նրանց աշխատավարձերը: Ո՞վ ասեց, որ իրենք նման աշխատավարձեր պետք է ստանան: Ո՞րն է հիմնավորումը, իհարկե, խոսքը չի վերաբերում սովորական տեսուչներին:

-Այսինքն, Դուք համամի՞տ եք հնչող այն կարծիքներին, թե «Հայռուսգազարդը» իր ծախսերում շռայլություններ է թույլ տալիս:

-Ես ավելին կարող եմ ասել` ոչ միայն «Հայռուսգազարդ», այլև «Գազպրոմ» հասկացության մասին: Այսօր աշխարհի ամենաանարդյունավետ ընկերություններից մեկն է համարվում: Եվ այսօր «Գազպրոմը» չի կարողանում մրցակցել աշխարհում (իմիջիայլոց աշխարհում գազի գինը ընկնում է), քանի որ իր մոտ այդ ծախսերը շատ ուռճացված են: Նույնը Հայաստանում է: Մեկ էլ տեսնենք, ինչ-որ ծրագիր է հովանավորում: Ինչո՞ւ է իմ հաշվին հովանավորւմ, իսկ ո՞վ ասեց, որ իր մաքուր շահույթը պետք է լինի էդքան բարձր, իմ կարծիքով 15 տոկոսից ցածր չի լինի:

Հարցազրույցի շարունակությունը` հաջորդիվ:

Նախորդող հրապարակումներ`
Վահագն Խաչատրյան. Գազասպառողների թիվը կնվազի 35-40 տոկոսով

Գազի հնարավոր թանկացման հետևանքները. «Ցեմենտի արտադրությունը կկանգնի, շինարարությունն ու տրանսպորտը կտուժեն»

Թաթուլ Մանասերյան. «Գնաճն անխուսափելի է. գազի թանկացումով կարձանագրվի 3 տոկոսից ավելի գնաճ»

Արծվիկ Մինասյան. «Եթե իշխանությունը ականջալուր չլինի, ապա թանկացումները կբերեն զանգվածային բողոքի»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}