Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յան Քելլին, Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը այսօր Լեհաստանի Կրակով քաղաքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Այս մասին տեղեկանում են ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքից:
Հանդիպման ընթացքում համանախագահներն ու նախարարները քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակացային գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները: Նախարարները մտքեր են փոխանակել բանակցային գործընաթացի ներկա վիճակի վերաբերյալ և վերահաստատել են, որ հավատարիմ են տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդելու գաղափարին:
Համանախագահները կրկին հայտարարել են լարվածությունը սրող կամ խաղաղ գործընթացին վնասող գործողություններից կամ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտության մասին և նախարարների հետ քննարկել են վստահության ամրապնդման մի շարք միջոցներ, որոնք կնպաստեն բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Համանախագահներն այս ամսվա վերջին կայցելեն տարածաշրջան` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ քննարկելու այդ հարցերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները