Ս. Քալաշյան. Եթե տանուլ տանք Փակ շուկան, ամեն ինչ կկորցնենք
«Ունենք պետական մարմիններ, բայց չեն գործում, ունենք օրենսդրական դաշտ, բայց անտեսված է բոլորի կողմից: Մեր իրականության մեջ տեր ու տիրականը փողն է: Պետական ոչ մի այր հնարավորություն չունի դիմակայել փողի դեմ»,- Ազատության հրապարակում ընթացող «Նախախորհրդարան» շարժման հրավիրած հանրահավաքում նման կարծիք հայտնեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Ըստ նրա, դեռ ուշ չէ հաղթելու համար, ուղղակի պետք է մոբիլիզացնել բոլորի ուժերը:
Նա խոսեց Երևանի ճարտարապետական դիմագծի մասին՝ մատնանշելով այն շինությունները, հուշարձանները, որոնք վաճառվել են կամ վերակառուցվում են:
«Ամեն կերպ ոչնչացնում են մեր նվաճումները, որ ձեռք ենք բերել պետականության տարիներին: Ոտնձգություններ են գնում բոլոր ուղղություններով»,- ընդգծեց նա, օրինակ բերելով ԱԳՆ շենքի վաճառքը, Փակ շուկան: «Եթե տանուլ տանք Փակ շուկան, ամեն ինչ կկորցնենք: Մի օր էլ կարող է իմ հետևում գտնվող շենքը (նկատի ունի օպերայի շենքը) վաճառվի մի հարուստ մարդու, իսկ նա էլ որոշի հյուրանոցի վերածի»,- մտահոգություն հայտնեց ճարտարապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան