Հանրահայտ կիթառահար Թ. Այոմին կրկին դիմում է իր երկրպագուներին՝ աջակցել «Դորիանսին» «Եվրատեսիլի» եզրափակչում
Բրիտանական Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին կրկին անգամ դիմել է իր ընկերներին, երկրպագուներին՝ վաղը կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ փուլում աջակցել Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբին:
«Շնորհավորում եմ իմ ընկերներին: «Դորիանսը» անցել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ: Շնորհակալ եմ բոլորիդ, ով աջակցել է նրանց: Մի մոռացեք, մենք ձեր օգնության կարիքն ունենք նաև շաբաթ օրը»: Այս մասին նա գրել է իր պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի կողմից կատարվող «Lonley planet» երգի երաժշտության համահեղինակը հենց Թ. Այոմին է: Բառերը գրել է Վարդան Զադոյանը:
Վաղը կայանալիք եզրափակչում ելույթ են ունենալու 26 երկրի ներկայացուցիչ: «Դորիանսը» 12 համարի ներքո է ելույթ ունենալու:
Նախորդող նորություններ՝ Բրիտանացի ռոք երաժիշտ Թոնի Այոմին տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով քվեարկել «Դորիանսի» օգտին (Տեսանյութ)
Թոնի Այոմի. Հաջողություն եմ մաղթում «Դորիանսին» (Լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում