Այս տարի հանրային լողափերը կբացվեն հունիսի երկրորդ կեսից (Լուսանկարներ)
ՀՀ բնապահապանության նախարար Արամ Հարությունյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար: Ինչպես հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից, Արամ Հարությունյանին զեկուցել են մինչ օրս իրականացված աշխատանքների ծավալների վերաբերյալ:
Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրումն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Շրջայցին մասնակցել են նաև 2013թ. մաքրման աշխատանքների համար հայտարարված մրցույթի հաղթող կազմակերպության ներկայացուցիչները: Նախարարը հանձնարարել է արագացնել մաքրման աշխատանքների ընթացքը: «Եթե անհարաժեշտություն կա, որ նախարարությունը միջամտի աշխատանքների ընթացքին, մենք պատրաստակամ ենք օժանդակել ավելի սեղմ ժամկետներում մաքրման աշխատանքներն ավարտին հասցնելու համար»,- նշել է նախարար Հարությունյանը: Աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պարտավորվել է 15-օրյա հաճախականությամբ զեկուցել կատարված աշխատանքների մասին:
Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Արամ Հարությունյանն այցելել է հանրային լողափեր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Այս տարի հանրային լողափերը կբացվեն հունիս ամսի երկրորդ կեսին: Նախարարը հանձնարարականներ է տվել «Սևան» ազգային պարկ»-ի տնօրինությանը հետևել բարեկարգման աշխատանքներին:
«Այս տարի պետք է ապահովենք ավելի հարմարավետ պայմաններ մեր հանգստացողների համար»,- ասել է Արամ Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան