Բալոտելլի. «Մարդիկ կարծում են, որ ես խելագար եմ»
«Միլանի» և Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլին պատմել է, որ մարդիկ իր մեջ չեն տեսնում այն մարդուն, որն իրականում կա:
«Ինձ ներկայացնում են միանգամայն այլ կերպ: Հնարավոր է` այդ պատճառով են մարդիկ մտածում, որ ես խելագար եմ ու տարօրինակ արարքներ եմ գործում: Հաճախ եմ մտածում միայնության մասին, ուզում, եմ, որ ոչ ոք չխոսի ինձ հետ, բայց հասկանում եմ, որ դա անհնար է: Ֆուտբոլը շատ մասսայական է, այն, իրոք, կարևոր մարզաձև է ողջ աշխարհում: Եվ աշխատում եմ ինքնագրերի ու լուսանկարների հարցում չմերժել մարդկանց: Ես նորմալ տղա եմ: Սիրում եմ աղջիկներին ու մեքենաներ: Ինձ հետ ամեն ինչ կարգին է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է «La Gazetta dello Sport»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները