Բոստոնի գիտնականները արհեստական երիկամ են աճեցրել
Բոստոնի լաբորատորիաներից մեկում գիտնականներն արհեստականորեն երիկամ են աճեցրել, որն այնուհետև պատվաստել են առնետի: Ամեն ինչ հաջողությամբ է պսակվել` պատվաստած երիկամն արդեն գործում է:
«Նյուզ.ռու»-ն հիշեցնում է, որ մինչ օրս գիտնականները նման փորձարկումներ շատ են արել, աճեցրել են տարբեր օրգաններ ու նույնիսկ մարդկանց դրանք պատվաստել, սակայն հաջողության չեն հասել: Այս դեպքից հետո, գիտնականների խոստովանմամբ, նրանց առջև նոր մեծ հնարավորություններ են բացվում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու