Գաբրիել Սարգսյան. «Տեսնելով նրա գունատ դեմքը` ստիպված էի ստել»
Հայ գրոսմայստեր, Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը նույնպես ելույթ ունեցավ այսօր շախմատի տանը կայացած շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսում:
Գաբին պատրաստ չէր ելույթին, սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նրան բեմ հրավիրեց` նշելով, որ պետք է խոսի 2 Սարգսյաններից մեկնումեկը:
«Անկեղծ ասած` ելույթի պատրաստ չեմ: Բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին և ոչ միայն վերջին տարիներին կատարած աշխատանքների համար: Նա տարիներ շարունակ մեզ հետ է, մեր կողքին և աջակցում է յուրաքանչյուր հարցում:
Մի դեպք հիշեցի: Ինչպես գիտեք, շատ եմ շփվում տարբեր ազգերի շախմատիստների հետ: Մի անգամ նրանցից մեկը հարցրեց ինձ, թե որքան գումար կստանամ, եթե մեր ընտրանին դառնա աշխարհի չեմպիոն: Ես ասացի գումարի չափը և, անկեղծ ասած, նա գունատվեց: Մի քանի րոպե հետո շախմատիստը կրկին եկավ ու հրացրեց, թե դա մենակ ե՞ս եմ ստանալու, թե՞ ամբողջ թիմը: Տեսնելով նրա գունատ դեմքը` ստիպված էի ստել: Ասացի` ամբողջ թիմը: Ուզում եմ ասել, որ նման պայմաններ չկա ոչ մի տեղ:
Իհարկե մեզ համար լավ է, բայց ես միամիտ չեմ և կցանկանամ, որ գնալով ավելի ու ավելի լավ լինի»,- ասաց Գաբրիել Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները