Ցուցարարները անձրևանոցներ նետեցին ոստիկանների ուղղությամբ
Կառավարության շենքի դիմաց ցուցարարները խոստանում էին բացել կառավարության շենքի մուտքը, եթե վարչապետ Տիգրան Սարգսյանը ցած իջնի ու հանդիպի իրենց հետ:
Սակայն հերթապահություն իրականացնող ոստիկաններների շարքերը համալրվեցին, ինչից հետո նրանք հրելով ցած իջացրեցին բողոքի ակցիայի մասնակիցներին կառավարության մուտքի դիմացի հարթակից: Այժմ շենքի դիմաց հրմշտում են միմյանց, սակայն մուտքը բաց է: Ցուցարարները անձրևանոցներ ու այլ իրեր նետեցին ոստիկանների ուղղությամբ:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բանակցում է ցուցարարների հետ:
Օսիպյանը կոչ է անում չչարաշահել ոստիկանության համբերությունն ու հանդուրժողականությունը, քանի որ եթե ոստիկանները հետևեն օրենքի տառին, ապա ստիպված են լինելու շատերին բերման ենթարկել: Սակայն իրենք, ըստ Օսիպյանի, կարողանում են գնահատել իրավիճակը և չգնալ այդ քայլին:
Սակայն ցուցարարները Օսիպյանից պահանջեցին մտնել վարչապետի մոտ ու նրան հորդորել հանդիպել ցուցարարների հետ:
Օսիպյանն այդ պահանջին արձագանքեց, թե ինքը իրավասու չէ նման բան անել:
Այստեղ են «Ժառանգության» ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Դավիթ Սանասարյանը և այլք:
Նախորդող հրապարակում`
Բողոքի ակցիայի մասնակիցները փորձում են մտնել կառավարության շենք. Ոստիկանները փակել են մուտքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին