Զոհված զինվորների մայրերը փորձում են կառավարության շենքի դիմաց սև ժապավեն կապել
Այս պահին կառավարության շենքի առաջ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները փորձում են դիմացի ծառերին սև ժապավեն ու մեխակներ կապել: Սակայն հերթապահություն իրականացնող ոստիկանները թույլ չեն տալիս, բացատրելով, որ նրանք այդպիսով փակում են ճանապարհն ու կարգ են խախտում:
Դրանից հետո հավաքվածները ավելի բորբոքվեցին` զինվորների մայրերը սկսեցին բարձրաձայն կանչել, որ հանցագործները մինչ այժմ պատժված չեն, մեղադրեցին ոստիկանությանը ճանապարհը փակելու և զինվորի դին Երևան բերելը խոչընդոտելու մեջ: