Կառավարության շենքի դիմաց հավաքվում են զոհված զինվորների ծնողները
Կառավարության շենքի դիմաց այս պահին հավաքվում են խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները: Այստեղ են նաև լրագրողներ ու հերթապահություն իրականացնող ոստիկաններ:
«Պատահաբար իմացել եմ, որ սպանված Զինվորի մարմինը բերում են Երևան, եկել եմ իմ բողոքը հայտնելու հերթական սպանության առնչությամբ ու իմ ցավակցությունը հայտնելու սպանվածի ծնողներին ու հարազատներին»,-ասաց Հասմիկ Հովհաննիսյան, ով Արտակ նազարյանի մայրն է: Հ. Հովհաննիսյանն ավելացրեց, որ այս մասին տեղեկացրել է բանակում խաղաղ պայմաններում զոհված մյուս զինվորների ծնողներին:
Նշենք, որ այսօր առավոտից զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատները, նրա դին փորձում էին բերել Երևան, կառավարության առջև բողոքի ակցիա կազմակերպելու համար, սակայն իրավապահ մարմինների ծառայողները Սևանի ճանապարհին նրանց չեն թույլ տվել շարժվել Երևան: Քիչ առաջ հայտարարվեց, որ նրանց ընդառաջ է գնում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախորդող հրապարակումներ`
Զինծառայողի սպանության գործով արդեն կա մեղադրյալ, իսկ հարազատները բողոքում են
Ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս զոհված զինծառայողի հարազատներին շարժվել Երևան. ՊՆախարարը գնում է նրանց ընդառաջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին