ԲՀԿ-ն խաբել է տրակտորներ արտադրող բելառուսական ընկերությանը
«Ժամանակ»-ը տեղեկացրել է, որ տրակտորներ արտադրող բելառուսական Բոբռուսկի գործարանը սպառնում է դատի տալ Հայաստանի գյուղնախարարի նախկին տեղակալ, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանին, եթե վերջինս չվճարի Հայաստան բերած բելառուսական տրակտորների դիմաց:
Երեկ գործարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վասիլի Վիլենինովիչը «Ժամանակ»-ի հարցին՝ գումարը վճարե՞լ է արդեն Վ. Կարապետյանը, պատասխանեց. «Ոչ, երեկ խոստացել է, որ կվճարի, բայց նա նման խոստում տալիս է արդեն մոտ մեկ տարի: Մեր իրավաբաններն այս պահին փաստաթղթեր են պատրաստում՝ նրան դատի տալու համար»։