Տնտեսություն 08:05 18/05/2013

Վ. Խաչատրյան. Ներկայացումներին արդեն ծանոթ ենք, կոմեդիա չկա, արդեն տրագեդիա է

Հեղինակ` Լ. Տեր-Ղազարյան

Գազի գնի թանկացման, դրա պատճառների, հետևանքերի, կառավարության կողմից սուբսիդավորման հարցերի շուրջ Panorama.am-ի հարցազրույցը տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:

Հարցազրույցի սկիզբը կարող եք կարդալ այստեղ:

-«Հայռուսգազարդ» ընկերության հայտից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ սկսեց էլեկտրաէներգիայի սակագնի վերանահման գործընթաց:

-Բնական չեմ համարում: Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ 2012 թ. արտադրված էլեկտրաէներգիայի հաշվեկշռում 70 և ավելի տոկոսը կազմում է ՋԵԿ-երում արտադրված հոսանքը: Դա Հայաստանի պատմության մեջ աննախադեպ երևույթ է: Նախորդ տարվա համեմատ այդ թիվն ավելացել է 46 տոկոսվ: ՋԷԿ-երում արտադրվում է ամենաթանկ հոսանքը:

Մի ուրիշ բանի վրա էլ ուշադրություն դարձրեք, ՋԷԿ-երի սեփկանատերը ո՞վ է: Էլի «Գազպրոմ»-ը: Այսինքն գազը բերում է թանկ, հոսանքը թանկ վաճառում է: Հետո՞, մենք ի՞նչ պետք է անենք: Այսինքն ողջ տնտեսական քաղաքականությունն ուղղված է այն բանին, որպեսզի կարողանան այդ ընկերություններին հարստացնեն: Մտածվա՞ծ, թե՞ չմտածված, չգիտեմ: Այդ ՋԷԿ-երի ամենաթանկ հոսանքն արտադրվում է Հրազդանի 5-րդ բլոկում, որն էլի իր ծախսերի մեջ մտցրել է բլոկի կառուցման համար կատարված ներդրումները, և հիմա ուզում է այդ ծախսը մեր հաշվին հանի: Ես այստեղ նաև քաղաքական ասպեկտ եմ տեսնում:

-Որպես այլընտրանք ի՞նչ կարող են օգտագործել Հայաստանը:

-Այն, ինչ կար, զրկվել ենք` Պարսկաստանից բերված բնական գազ: Ինչի՞ համար, որովհետև իրանական գազի տեղափոխող գազատարը «Հայռուսգազարդ» ընկերությանն է: Սա էլ այլընտրանք չէ այնքանով, քանի որ հզորությունը, խողովակի տրամագիծը թույլ չի տա շատ բերել: Բայց նման իրավիճակներում այն կարող էր դառնալ ալտերնատիվ, եթե իհարկե, «Հայռուսգազարդ»-ը թույլ տար, որ այդ գազը օգտագործվեր: Այսինքն, մենք այնտեղից կարող էինք ստանալ համեմատաբար ավելի էժան գազ:
Բայց այստեղ մի ճշմարտություն էլ կա: Գազի 1000 խմ-ի համար 270 դոլար է, բայց մեզ վաճառում են 550 դոլարով: Սրա մասին եկեք խոսենք: Ալտերնատիվն այն է, որ նստենք ու էս մարդկանց հարցնենք, ինչի՞ ես դուք այսպես աշխատում: Եվ հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ինչո՞ւ պետք է բավարարի նրանց պահանջը: Թող հանձնաժողովն ասի, որ ես հաստատում եմ ոչ թե 550, այլ` 450 կամ 400: 270 և 550, պատկերացրեք 200 կմ-ի վրա կրկնակի ծախս է ավելանում:
Եվ մի բան էլ կա: Եթե հետևեք 2010 թվականին, երբ տեղի ունեցավ գազի գնի 37 տոկոսով թանկացում, սպառողների թիվը 18 տոկոսով պակասեց, հիմա` 25: Էս գնի բարձրացումից հետո` ավելի շատ մոտ 35-40 տոկոս:

-Փաստորեն ոլորտում ռուսական մենաշնո՞րհ է:

-Միանշանակ: Ես մի զեկուցում էի պատրաստում էներգետիկայի ոլորտի վերաբերյալ, երեկ եմ հաշվել, ես էդ թվից զարմացա: Ես գիտեի, որ 5-րդ բլոկի ներդորւմոները հետ բերելու խնդիր է դրված ռուսական կողմից, բայց ես չգիտեի, որ այսպես ուղղակի է արված: 2012-ին արտադրված էլեկտրաէներգայի հաշվեկշիռն այսպիսին է. ՋԷԿ-երում արտադրվել է 73.2 տոկոս, ԱԷԿ-ում 15.9 տոկոս, ՀԷԿ-երում` 11 տոկոս: Ես չգիտեմ ՋԷԿ-երի արտադրած ծավալի մեջ մտցվա՞ծ է Երևանի ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան, թե՞ ոչ, որովհետև այն մեր ներքին սպառման համար չի օգտագործվում: Այ հիմա որ նայում ենք, ստացվում է, որ ամբողջ սիստեմն աշխատում է, որ ապահովի ռուսական կողմի եկամուտներն ու փոխհատուցի ծախսերը:
Մի մեծ ճշմարտություն էլ կա: Հայաստանի էներգետիկ հզորություններն ավելին են, քան ներքին պահանջարկը` մոտ 2.5 անգամ: Էներգետիկայի կռիվը միշտ դա է լինում, եթե ներդրումներ են անում, պայմանավորվում են դրա սպառման շուկայի հարցում` կառավարության աջակցություն կամ պայմանների ստեղծում: Ես կարծում եմ, որ այդ հարցը ժամանակին քննարկվել է և ինչ-որ տեղ գրված է եղել, և ստիպված են հիմա անել:
Հիշենք, որ ռուս-ուկրաինական գազային պատերազմի պատճառն այն է, որ նրանք նախօրոք պայմանավորվել էին, որ մեծ քանակությամբ գազ այսինչ գնով Ուկրաինան Ռուսաստանից առնում է: Հետո երբ եկավ Յանուկովիչը, ասեց, լսեք ինձ էսքան գազ էս գնով պետք չի: Ու Տիմոշենկոյին հիմա դրա համար են դատում, որ ինքը ոչ ուկրաինամետ պայմանագիր է կնքել: Դրանից հետո գազի գինը մոտ 1.5 անգամ ընկել է: Հիմա նույնը սա է: Ես կարծում եմ, այս շրջանակներում է, որ Հայաստանի իշխանությունները ստիպված են նման քայլերի գնալ:

Մի հարցադրում էլ: Կառավարությունը ինչո՞ւ մեկ տարի յոթ ամիս լռում էր գազի գնի բարձրացման մասին, երբ դրա մասին գիտեին բոլորս, մենք մաքսային ծառայություններից ստանում ենք եռամսյակային տեղեկատվություն, ըստ որի գազի բարձրացումը տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հիմա կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարում է. «Ինչպես գիտեք ռուսական գազը դարձել է 270 դոլար»: Ո՞վ ասեց, ինչպես գիտենք, որտեղի՞ց գիտենք: Այսինքն էս ամենը ինչի՞ համար էր:

-Եվ ինչի՞ համար էր:

-Նրա համար, որ այս կառավարությունն իր տեղում չի: Կառավարությունը վախենում է, մենակ գլուխ գովալով է զբաղված:

-Պարոն Խաչատրյան, ասացիք, որ հանձնաժողովը կարող է գինը հաստատել 400 կամ 450 դոլար: Ի՞նչ եք կարծում, այս ամենը նախապես համաձայնեցված չե՞ն:

-Թող ինձ ների հանձնաժողովն ամբողջությամբ, բայց այն անկախ չէ, կատարում է հանձնարարություն, որ իրեն կտա երկրի ղեկավարությունը: Հանձնաժողովը քանի գլխանի է, որ նստի հաշվարկներ կատարի ու էդ հաշվարկների արդյունքում ասի, գիտե՞ս ինչ կա, «Հայռուսգազարդ» դու սխալ հաշվարկ ես արել, էս ծախսը մեծացված է այստեղ, էս մեկը` ըսենց է, էս մենկն էլ` ըսնեց է: Հանձնաժողովը լավագույն ձևով բարեգութ կլինի:

Հիմա կառավարությունը դիմել է հանձնաժողովին, թե պատրաստ է 30 տոկոս սուբսիդավորել (դա էլ չեմ հասկանում, հետո կնայենք), հանձնաժողովն էլ ընկերությանը կասի բեր 50 տոկոս թանկացման վրա բարիշենք, դառնա 200 հազար: Ներկայացումներին արդեն ծանոթ ենք, կոմեդիա չկա, արդեն տրագեդիա է:

-Ձեր հաշվարկներով, ինչքա՞ն պետք է թանկանար գազը:

-Ես ինձ թույլ չեմ տալիս հիմա նման հաշվարկներ կատարել: Փաստ է, որ սահմանին 270 դոլար է, այսինքն փաստ կա, որ 90 դոլարով ավելացել է, էդ դեպքում ինչո՞ւ 90 դոլարով չի ավելանում այստեղ: Ես այդ հաշվարկը չունեմ, բայց մի բան կարող եմ ասել, որ այդ ցանցը դառնում է անարդյունավետ:

Նախորդող հրապարակումներ`

Վ. Խաչատրյան. Այսօր «Գազպրոմը» չի կարողանում մրցակցել աշխարհում

Վահագն Խաչատրյան. Գազասպառողների թիվը կնվազի 35-40 տոկոսով



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}