Մոուրինյոն ուզում է Ռոնալդուին իր հետ «Չելսի» տանել
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն կարող է «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Չելսիի» միջև տրանսֆերային պատերազմի պատճառ դառնալ:
Բանն այն է, որ «Արքայական թիմի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով պատրաստվում է ամռանը վերադառնալ «Չելսի», ուզում է իր հետ տանել Ռոնալդուին: Լուրեր կան, որ «Յուրահատուկն» իր տրամադրության տակ 100 մլն ֆունտ ստեռլինգ կունենա` նոր խաղացողներ գնելու համար: 80 միլիոնը Մոուրինյոն պատրաստ է ծախսել Ռոնալդուի տրանսֆերի համար:
Բայց չի կարելի մոռանալ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պորտուգալացի խաղացողին առաջնահերթ գնելու իրավունք ունի: Մամուլում տեղեկություններ են եղել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հովանավորները մտադիր են իրենց վրա վերցնել ֆուտբոլիստի տրանսֆերային ծախսերը: Այդ դեպքում Քրիշտիանու Ռոնալդուի վերադարձը «Օլդ Տրաֆֆորդ» ամենևին էլ անիրական չի թվում:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված է նաև ֆրանսիական ՊՍԺ-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները