Թվային «Թանգարանային գիշեր» Ucom ընկերության սպասարկման սրահներում
«Յուքոմ» ընկերությունը այս տարի միանում է «Թվային թանգարանային գիշեր» նախագծի ծրագրին Մայիսի 18-ին՝ սկսած ժամը 15:00–ից, Ucom սպասարկման սրահներում կցուցադրվեն երիտասարդ հայ ժամանակակից արվեստագետների աշխատանքները:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, «Թվային թանգարանային գիշեր» նախագծի սահմաններում կներկայացվեն արվեստի տարբեր ճյուղերում աշխատող Հայաստանում և արտասահմանում բնակվող 32 ժամանակակից արվեստագետների թվով 160 ստեղծագործություններ: Հրավիրում ենք բոլորին վայելելու ժամանակակից արվեստը «Յուքոմ» բոլոր սպասարկման սրահներում: Ցուցադրությունը բաց կլինի նաև VisualGap ցուցասրահում` Տերյան 59, բն.8, ժամը 18:00-24:00-ը: