Մշակույթ 07:55 18/05/2013

Ուր գնալ այսօր. Հայաստանյան թանգարանների մուտքն անվճար է

Այսօր Թանգարանների միջազգային օրն է, որը նշվում է 1977 թվականից: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար:
Նախորդ տարի Թանգարանների միջազգային օրը նշել են 129 երկրների 30 հազար թանգարանները: Այս տարի թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարաններ. Հիշողություն+Ստեղծագործականություն= Հասարակական փոփոխություն» խորագրի ներքո: Այս համատեքստում, Հայաստանը հանդես է գալիս «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսով:

Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրվա հաջորդող շաբաթ օրն անցկացվում է «Թանգարանների գիշեր» ակցիան: Այս տարի երկու միջոցառումները համընկել են:

«Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի Խորհրդի հովանավորության ներքո: Նպատակն է՝ այցելուներին անվճար սկզբունքով ընդգրկել թանգարանային միջավայր՝ ապահովելով մշակույթի հասանելիությունը սոցիալական տարբեր խավերին, տարաբնույթ նախագծերի միջոցով ծանոթացնելու թանգարանային հավաքածուներին:

«Թանգարանների գիշեր» ծրագրին այս տարի մասնակցում է հայաստանյան 88 թանգարանում:

Արվեստասեր հասարակությունն ուր կարող է գնալ այսօր և ինչ միջոցառումների կարող է ներկա գտնվել այսօր.

Երևան քաղաք
Մ. Սարյանի տուն-թանգարան

18:00 Մ. Սարյանի տուն-թանգարանի մեկենասներ` ՌԴ նկարիչների «Холст» միավորման անդամների ցուցահանդես
«Երևան» ամսագրի կողմից թանգարանին նվիրված «Դերասանուհի Մ. Պաստուխովայի դիմանկար»-ի ցուցադրում:
19:00 Վոկալ երաժշտության համերգ
20:00 «Մ. Սարյանի գրքարվեստը» ալբոմի շնորհանդես
21:00 «Մ. Սարյանի տուն-թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» սլայդ շոուի շնորհանդես
22:00 «Մ. Սարյան» Ռոզա Ֆրանգուլյանի 1958 թ. նկարահանած ֆիլմի ցուցադրություն
(Երևան, Սարյան 3)
Ա. Խաչատրյանի տուն-թանգարան

18:00 «Երեք հասակ» ցուցադրություն
18:00 «Հնչյուններ և գույներ» նկարում են այցելուները
19:00 Ա. Խաչատրյանի անվան տրիոյի նոր ձայնասկավառակի շնորհանդես
20:00 Ա. Խաչատրյանի երգերի և բալետներից պարերի ուսուցում, ձայնասկավառակի շնորհանդես
22:00 «Արտասովոր Խաչատրյան» համերգ (թանգարանի բակում)
23:00 «Ա. Խաչատրյանը և իր հյուրընկալ տունը» հյուրասիրություն
(Երևան, Զարուբյան 3)
Ավ. Իսահակյանի տուն-թանգարան

18:45 Առ. Կուռի (Սաշա Ղալեչյան) «Տես քեզ հայերեն» հայատառ դիմապատկերների ցուցահանդես
19:45-20:45 ԵՊԼՀ-ի Կոնֆուցիոսի ինստիտուտի հետ համատեղ չինական թեյախմության արարողակարգ (թանգարանի բակում)
22:00 «Կոմիտաս. Ես եմ» համերգ`
«Զանգակներ» խմբի մասնակցությամբ
(Երևան, Զարուբյան 20)
Ե. Չարենցի տուն-թանգարան

18:00 Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցի փողային նվագախմբի ելույթ (թանգարանի հարակից այգում)
19:00 Գեղագիտական դաստիարակության և մշակույթի կենտրոնի Երևանի դպրոցների պարային, երգչախմբային, ասմունքի համույթների ելույթ (թանգարանի հարակից այգում)
19:00 Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի նկարչական ֆակուլտետի ուսանողների ստեղծագործությունների ցուցադրություն (թանգարանի հարակից այգում)
19:00 Զրույց. բանաստեղծուհիներ Ռ. Ասատրյան, Մ. Աճեմյան
և Նանե
20:00 Թատրոն-ստուդիայի սաների ելույթ «Ութնյակներ արևին»
21:00 Ս. Թոփուզյանի անվան խամաճիկների թատրոնի սաների ելույթ (թանգարանի հարակից այգում)
22:30 «Սիրված երգեր և արիաներ» համերգ
(Երևան, Մաշտոցի 17)
Հովհ. Թումանյանի թանգարան

18:00 «Դամբարանից թանգարան» ցուցադրություն` նվիրված թանգարանի 60-ամյակին
19:00 «Քաջ Նազարը» անգլերեն ներկայացում, երեխաների «Ծիածան» զարգացման կենտրոն
19:45-20:30 «Կիկոսի մահը» իտալերեն ներկայացում Վ. Բրյուսովի անվան համալսարանի ուսանողների մասնակցությամբ
19:30-22:00 «Կենցաղային էվոլյուցիա»` Թումանյանի սառնարանները
«Քըթր-քըթր քաղցր տնակ» հյուրասիրություն
20:00- 21:00 «Թանկագին քարեր» ինտելեկտուալ խաղեր այցելուների հետ
21:30 Համերգ «Կարոտ բենդ»
(Երևան, Մոսկովյան 40)
Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան
18:00-20:00 «Սպենդիարյանական մեղեդու գույները»
«Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» կրթական ծրագրի շրջանակներում (թանգարանի կից պուրակում)
21:00-22:00 Թանգարանների վիրտուալ շրջայցի շնորհանդես. ներկայացնում են www.360yerevan.am կայքի հիմնադիրները
22:00 Թանգարանի նոր հիմնական ցուցադրություն
22:00 Խաղ վիկտորինա «Ճանաչենք մեր մշակույթը» և
«Կակաո Սպենդիարյանի բաղադրատոմսով» (Ալ.Սպենդիարյանի պատշգամբում) (Երևան, Նալբանդյան 21)
Եր. Քոչարի թանգարան

18:00-20:00 «Սասնա ծռեր» էպոսի բեմականացված ընթերցումներ դպրոցականների մասնակցությամբ (թանգարանի հարակից տարածքում)
18:00-23:00 Քոչարյան մոտիվներով հուշանվերների ցուցահանդես (թանգարանի հարակից տարածքում)
18:00 Խաղարկային մրցույթների անցկացում (թանգարանի հարակից տարածքում)
21:00-22:00 «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատումը» ֆիլմ (թանգարանի հարակից տարածքում)
22:00-23:00 «Դեպի Քոչարի մոնումենտալ արձաններ» վիրտուալ տուր (թանգարանի հարակից տարածքում)
(Երևան, Մաշտոցի 39/12)
Հայաստանի պատմության թանգարան

18:00 Նորամուտ հնագիտական գտածոներ
(Երևան, Հանրապետության հրապարակ)
Հայաստանի ազգային պատկերասրահ

19:00 «Ասորիներն Արևելյան Հայաստանում» ֆիլմ
19:45-20:20 Ասորական, լեհական, վրացական համայնքների մասնակցությամբ համերգ
21:30-22:00 «Վրացական «Իվերիա» համայնքի գործունեությունը Հայաստանում» ֆիլմ
(Երևան, Արամի 1)
Հ. Կոջոյանի և Ա. Սարգսյանի տուն-թանգարան

18:00 Հիմնական ցուցադրություն
18:00 Թեմատիկ դասախոսություններ
(Երևան, Պուշկինի 70)
Գ. Գրիգորյանի /Ջոտտո/ արվե¬ստա¬նոց-թանգարան

17:00 Ն. Աղալովյանի ստեղծագործությունների ցուցահանդես
(Երևան, Մաշտոցի 45/1)
Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ

18:00 Նոր ցուցադրություն
(Երևան, Մաշտոցի 53)
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

18:00 «Բաց նամակ» ԳԱԹ-ի ֆոնդային բացիկների ցուցահանդես
19:00
Դասական երաժշտության համերգ թանգարանի կոմիտասյան սրահում
20:00 «Նամակ մտերիմին» ակցիա երիտասարդների համար «Հայփոստ»-ի հետ համատեղ
(Երևան,Արամի 1)
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն

18:00 Ժողովրդական վարպետների ստեղծագործությունների ցուցահանդես
18:00-22:00 Վարպետաց դասեր (ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտի փորագրություն)
(Երևան, Աբովյան 64)
Ռուսական արվեստի թանգարան

18:00 «Ռուսական ավանգարդը և Երևանի Ռուսական արվեստի թանգարանը. հեղինակներ, ստեղծագործություններ» ֆիլմեր
(Երևան, Իսահակյան 38)
Փայտարվեստի թանգարան

14:00-23:00 Հիմնական ցուցադրություն
18:00-21:00 «Ազդագիրը որպես ոչ ֆորմալ կրթության տարբերակ» (թանգարանի հարակից տարածքում)
(Երևան, Պարոնյան 2 և 4)
Ժամանակակից արվեստի թանգարան

18:00 «Արարատի շուրջ» լուսանկարչական ցուցահանդես
18:00-19:00 Երևանի N 13 երաժշտական հատուկ դպրոցի սաների ելույթ
20:00-20:30 «Արտ Վոկալ» Օշականի Սբ Մ. Մաշտոց եկեղեցու երգչախմբի ելույթ
20:30-21:30 «ALMA SAX» սաքսոֆոնիստների քառյակ
(Երևան, Մաշտոցի 7)
Երևան քաղաքի պատմության թանգարան

18:00 Մշտական ցուցադրություն
18:00 Ֆլ. Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» ալբոմի շնորհանդես և տարազի պատկերազարդումների ցուցահանդես
19:00-21:00 Հանդիպում «19-րդ դարի գիմնազիստուհիներ»-ի հետ անիմացիոն ծրագիր
21:00-22:00 «Երևանյան պատմություններ` վերածված արձանների»
Խ. Իսկանդարյանի երևանյան կոլորիտը ներկայացնող արձանների անիմացիա
21:30 «Երևան քաղաքի պատմության թանգարան» ֆիլմ (թանգարանի մուտքի մոտ)
(Երևան, Արգիշտիի 1/1)
Կ. Դեմիրճյանի թանգարան

18:00 Մշտական ցուցադրություն
15:00-22:00 Փաստավավերագրական ֆիլմեր
17:00-20:00 «Երիտասարդ սերնդի կապը անցյալի և ապագայի հետ թանգարանի միջոցով» զրույցներ
(Երևան, Ղ. Փարպեցու 7)
Խ. Աբովյանի տուն-թանգարան

18:00 Մշտական ցուցադրություն
(Երևան, Քանաքեռ 2/ 4)
Դ. Դեմիրճյանի տուն-թանգարան

18:30 Ներկայացում «Ագուլիս» տիկնիկային թատրոնում. Թումանյանի «Ծիտը» հեքիաթ
20:00 «Ոչ ֆորմալ կրթությունը Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանում» սլայդ շոուի շնորհանդես
(Երևան, Աբովյան 29/ 4)
Ս. Կապուտիկյանի տուն- թանգարան

16:00 Ս.Կապուտիկյանի «Ապրելու ապրիլ» հրապարակախոսության բնագրի ընթերցում
17:00 «Փոքրիկ Արա ականջ արա» պատկերազարդ գիրք-ալբոմի շնորհանդես
19:00 «Ն. Զարյանին նվիրված երեկո» տեսաֆիլմ
(Երևան, Բաղրամյան 1-ին անցուղի, շ. 1, բն. 26)
Հայաստանի բնության պետական թանգարան

16:00 Քարե դարի գործիքների ցուցահանդես
18:00 Գեղանկարիչ Ա. Մարտիրոսյանի «Գովք հայրենի բնության» ցուցահանդես
20:00 Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաների ելույթ
(Երևան, Տիգրան Մեծի 34)
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

18:00-18:45, 19:15-20:00 «Հնագիտության ներածություն» ցուցադրական-ուսուցողական դաս
18:00-20:00 «Էրեբունի» թանգարանը` «Պատանի հնագետ» դպրոցի սաների ներկայացմամբ
20:30-22:00 Թատերական խճանկար. Երևանյան թատրոնների մասնակցությամբ
22:00-22:45 «Քաղաքը երգերում» Լ. Բլեյանի կատարմամբ
23:00-23:45 Գիշերային Երևանի համայնապատկերը (Էրեբունի ամրոցի միջնաբերդից)
(Երևան, Էրեբունու 38)
Գաֆէսճեան արվեստի կենտրոն

10:00 Դեյլ Չիհուլի «Իկեբանա» ցուցահանդես
10:00 «Փոփ հաղորդակցում» ցուցահանդես
10:00 «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր»
12:00-13:30 «Նմանակելով ապակուն» հորինվածքների ստեղծում (մասնակցությունը` գրանցումով)
14:00- 15:30 «Չիհուլին արվեստանոցում» ֆիլմ
14:30-16:00 «Պո Պաստառ» պաստառի ստեղծում (մասնակցությունը` գրանցումով)
16:00-17:30 «Չիհուլին Երուսաղեմի լույսերի ներքո» ֆիլմ
17:00-19:00 «Ստեղծիր քո պատմությունը» հակոբյանական ոճով կերպարների կերտում (մասնակցությունը` գրանցումով)
18:00-19:30 «Դրվագներ Չիհուլիի ստեղծագործական կյանքից» ֆիլմ
(Երևան, Թամանյան 3, Կասկադ)
ՀՀՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարան

18:00 ԽՍՀՄ կրկնակի հերոս Ն. Ստեփանյանին նվիրված նորացված ցուցադրություն (Երևան, Ազատության 2)

Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ

18:00 Մեկ աշխատանքի ցուցահանդես (ճարտարապետ Ա. Ղուլյանի Մայր Աթոռ Սբ Էջմիածնում կառուցված «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի շենքի նախագիծը)
18:00 Ճարտարապետ Ռ. Ջուլհակյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդես
18:00 Ճարտարապետ Էդ. Սաֆարյանի 90-ամյակին նվիրված ցուցահանդես
18:00-20:00 «Արարենք մեկտեղ» և «Հուշագրելու արվեստը Երևանում» գրքերի շնորհանդես
(Երևան, Կառավարական 3-րդ մասնաշենք)
Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտ

20:00 «Ալ. Թամանյանի արվեստանոցը որպես կրթական միջավայր» միջոցառում
(Երևան, Կառավարական 3-րդ մասնաշենք)
«Կալենց» թանգարան

18:00 Մշտական ցուցադրություն
19:00 «Երևանը և ժամանակակից քանդակագործությունը» թեմայով հանդիպում քանդակագործ Ա. Հարությունյանի հետ

(Երևան, Կալենցի 18)
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատմութեան թանգարան

18:00 Հատվածներ հայ ազգային, քաղաքական գործիչների` արդիական հնչեղություն ունեցող ելույթներից, ազգային, հայրենասիրական երգեր
19:00-21:00 Դասախոսություն հայոց պետականության վերականգնման, Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման և գործունեության մասին
(Երևան, Մհեր Մկրտչյան 12/1)
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի թանգարան

17:00-22:00 «Աբովյանի ուղերձը» ցուցադրություն 3D վիրտուալ պատկերով
17:00-17:30 «Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ գիտական աշխատությունների մատենագիտություն» գրքի շնորհանդես
18:00-19:00 Ուսանողների կատարմամբ համերգ
19:00-19:30 «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի համերգ
19:30-21:00 Ազգագրական պարերի ուսուցում

«Զորավար Անդրանիկ» թանգարան

18:00 Ողջույնի խոսք «Զորավար Անդրանիկ» թանգարանը որպես ուսման օջախ
18:30 «Անդրանիկը և 1-ին համաշխարհային պատերազմը» բաց դաս
19:30 Տեսագրություններ դպրոցականների այցերի մասին
20:30 Հայրենասիրական երգեր
(Երևան, Կոմիտասի անվան պանթեոն)
Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան

18:00-21:00 Կավե փղերի պատրաստում. «Տեռակոտա» ստուդիայի սաներ
18:00- «Փղերը Հայկական լեռնաշխարհում»` նկարների ցուցահանդես
«Ինչ են պատմում քարերը» (թանգարանի էկոակումբի սաների մեկնաբանմամբ)
18:15 -18:30 «ArtVocal» անսամբլի ելույթ
18:35 -19:00 «Կավ» օգտակար հանածոյի առաջացումը
19:05-19:35 «Խեցեգործության զարգացման պատմությունը»
19:40 - 20:25 «Կավի բուժական հատկությունները»
20:25 -21:00 Կավի կիրառումը Ուրարտական ժամանակաշրջանի ամրոցաշինության մեջ՝ «Էրեբունի» ամրոց
(հասցեն` Երևան, Բաղրամյան 24-ա)

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան

18:00 Հայաստանի ազգագրության թանգարանի տարազի հավաքածուից ցուցահանդես
18:30-21:00 Համերգային միջոցառումներ (Սարդարապատի հուշահամալիրում)
19:00 «Հայկական տարազ և նորաձևություն» խորագրով դասախոսություն, տարազների լուսանկարների ցուցադրում և երիտասարդ դիզայներների աշխատանքների ցուցադրություն, մրցանակաբաշխություն
20:00-21:00 Ստվերների թատրոն
(գ. Արաքս)
Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարաններ

18:15 «Հայրապետական խորհրդանշաններ և պարգևներ» ցուցահանդես
19:30 Երգչախմբային համերգ Սբ Էջմիածնի Մայր Տաճարում.հայ և
արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ
21:00 Երգեհոնային համերգ Սբ Էջմիածնի Մայր Տաճարում. հայ և
արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ
23:30 Հանգստյան ժամերգություն Սբ Էջմիածնի Մայր Տաճարում
(Մայր Աթոռ Սբ Էջմիածին)
Էջմիածնի պատմաազգագրական թանգարան

18:00 Արագածի դամբարանադաշտի 2012 թ. նորահայտ նյութերի բաց ցուցադրություն (թանգարանի հարակից տարածքում)
18:00 Գորգերի և գորգանման գործվածքների ցուցադրություն (թանգարանի հարակից տարածքում)
18:00 Նորացված հիմնական ցուցադրություն
(ք. Էջմիածին, Մաշտոցի փող.)
Էջմիածնի Հովհ. Հովհաննիսյանի տուն-թանգարան

19:00 Ե. Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների ստեղծագործությունների ցուցադրություն
20:00 Առաջին անգամ Հ. Հովհաննիսյանի ընտանեկան ալբոմի ցուցադրություն
22:00 Թեյի հյուրասիրություն
(ք. Էջմիածին, Կոմիտասի հրապարակ)
Մ. Աբեղյանի թանգարան

Հանդիպում-էքսկուրսիա նկարչական դպրոցի սաների հետ
19:00 Էջմիածնի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես
(ք. Էջմիածին, Կոմիտասի հրապարակ)
Խ. Տեր-Հարությանի թանգարան

14:00 Մշտական ցուցադրության վերաբացում
(ք. Էջմիածին)
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

18:00 Առաջին անգամ Հայաստանի ազգային արխիվում պահվող հնագիտական պեղումների ընթացքը լուսաբանող նյութերի ցուցադրություն
18:00 «Զվարթնոցը պոեզիայի աշխարհում» Էջմիածին քաղաքի թիվ 12 օժանդակ դպրոցի դպրոցականների մասնակցությամբ ասմունք
18:30 «Հայաստանի թանգարանների պատմությունից» բաց դաս և էքսկուրսիա
(ք. Էջմիածին, Զվարթնոց թաղամաս)
«Մեծամոր» պատմամշակութային արգելոց-թանգարան

18:00 «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության կենտրոն» կրթական ծրագիր Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտների հետ
18:00 Կինոէլեկտրիումներ, գիշերային դիտումներ աստղադիտակով «Տիեզերք» ակումբի հետ համագործակցությամբ (գ. Տարոնիկ)

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
Պ. Սևակի տուն-թանգարան

18:00 «Պ. Սևակի պոեզիայի վիթխարի նորարարական նշանակությունը» դասախոսություն
19:00 Պ. Սևակի մասին վավերագրական ֆիլմ, ասմունք
(գ. Զանգակատուն)

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
Աշտարակի Պ. Պռոշյանի տուն-թանգարան

17.00 «Մեր քաղաքի պատմությունը» ճանաչողական դաս-էքսկուրսիա
18.00 Համբարձման տոնի «Արուս» տիկնիկի պատրաստում. ինտերակտիվ խաղ
19.00 Կավագործության և կարպետագործության վարպետաց դաս
20.00 Համբարձման տոնի ավանդական կերակրատեսակների վարպետաց դաս
21.00 Դասական երաժշտություն
22.00 Կինոդիտում խարույկի շուրջ (թանգարանի հարակից տարածքում) (ք. Աշտարակ)

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
Գեղարքունիքի երկրագիտական թանգարան

15:00 Հ. Հովեյանի «Իմ Պայազատը» գրքի շնորհանդես
16:00-17:00 Ազգագրական իրերի բացօթյա ցուցահանդես
17:00-18:00 Համերգ
18:00 19-20-րդ դարերի պղնձյա իրերի և սպասքի ցուցադրություն
(ք. Գավառ, Զորավար Անդրանիկի փող.)
Մարտունու երկրագիտական թանգարան

14:00 Երկրագիտական թանգարանի ցուցանմուշների բացօթյա ցուցադրություն
14:00 Մարտունի քաղաքի գեղարվեստի դպրոցի սաների ձեռքի աշխատանքների ցուցադրություն
14:00 Մարտունի քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ձեռագործ աշխատանքներ
(ք. Մարտունի, Մյասնիկյան 17)
«Սևան» ազգային պարկ

17:00-19:00 Սևանի ավազանի էնդեմիկ բուսատեսակների և ծառատեսակների ցուցադրում
19:00-20:00 Համերգ
20:00-24:00 Ֆիլմեր
(ք. Սևան, Սարգիս Սևանցու փող.)
Հր. Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահ

18:00-24:00 Մշտական ցուցադրություն
(ք. Գավառ, Զորավար Անդրանիկի 5)

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
Վանաձորի կերպարվեստի թանգարան

15:00 Դասախոսություն-քննարկում
16:00 «Բացահայտում ենք հայկական բնաշխարհը». ներկայացնում են թանգարանի այցելուները
18:15 Ռոք համերգ (թանգարանի բակում)
18:15 «Կենդանի շախմատ»
19:00 «Cadavre Exquis» կրեատիվ միջոցառում
19:30 «Բացահայտիր հերոսներին» մուլտֆիլմ
20:30 Մանկական, հայրենասիրական երգերի ուսուցում
22:00 Խամաճիկների ստվերային պար
(ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 1)
Ստ. Զորյանի տուն-թանգարան

18:00 «Վրձնահարվածներ բնության գրկում». ստեղծագործում են գեղ. դպրոցի սաները (թանգարանի բակում)
18:00 «Փոքրիկ իշխան» կենտրոնի սաների ստեղծագործություններով միջոցառում-ցուցադրությունների շարք (թանգարանի բակում)
18:30 «Պոեզիայի աշխարհում» ասմունք (թանգարանի բակում)
19:00 «Շարժումն իմ խոսքն է» պարային ելույթ (թանգարանի բակում)
19:30 «Մեր հոգու երգը» ժող. գործիքների կատարումներ (թանգարանի բակում)
20:00 «Նաիրյան նազանք» պարային ելույթ (թանգարանի բակում)
20:00 «Օրիգամի» աշխատանքների ցուցադրություն
20:00 «Ապրեցեք գեղեցիկ. «Ստեփան Զորյան» ֆիլմ-սլայդ շոու
20:30 «Թռիչք» կրթամշակութային ՀԿ համերգային ծրագիր (թանգարանի բակում)
21:00 «Ագահ մարդը» պիեսի բեմականացում և տիկնիկների ցուցադրություն
21:30 Երաժշտական կատարումներ
22:30 «Առակ-արձակ-չափածո» ստեղծագործությունների ընթերցումներ
23:30 Օս. Ուայլդի «Իմաստության ուսուցիչ» գրքի շնորհանդես
(ք. Վանաձոր, Ստ. Զորյանի 24)
Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն
18:00-19:30 Էքսկուրսիա դեպի Լոռի բերդ
20:00 Ինքնուս ստեղծագործողների ցուցահանդես
(ք. Ստեփանավան, Նժդեհի 4)
Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

18:00 «Թումանյանը լուսանկարիչ» լուսանկարների ցուցահանդես՝ Երևանի Թումանյանի թանգարանի հրատարակած լուսանկարներով
18:00-20:00 Հովհ. Թումանյանի հեղինակած խաղեր, հանելուկներ 7-11 տ. երեխաների համար
20:00-21:00 «Չարի վերջը» մանկական օպերա

( գ. Դսեղ)
«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց

16:30-18:00 Բաց դասեր 8-10-րդ դասարանի աշակերտների համար

(գ. Լոռի բերդ)
Լոռի- Փամբակի երկրագիտական թանգարան

16:00 Թանգարանի հիմնադիր Եղ. Մոմջյան. ցուցադրություն
18:00 «Անդրադարձ բրոնզե դարաշրջան» ցուցադրություն
20::00 «Լոռեցու հետքերով» հիմնական ցուցադրություն
(ք. Վանաձոր, Երկաթուղիների այգի)
Սպիտակի պատմության թանգարան

10:00 Վ. Ռաշիդովին և Գ. Տրիֆոնովին նվիրված ցուցադրություններ
10:00-20:00 Ցուցահանդեսներ
10:00 Դասախոսություններ (կրթական հաստատություններում)
18:00 Թանգարանի ցուցանմուշների ցուցադրություններ (թանգարանի բակում)
19:00 Ֆիլմեր
(ք. Սպիտակ, Սուրեն Ավետիսյան 1)
Ալավերդու պատկերասրահ

19:00 Օձունի եկեղեցու երգչախմբի և Ալավերդու Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական դպրոցի սաների համերգ
(ք. Ալավերդի, Կախոյանի 7)

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան

19:00 «Մեր պարերը և մենք» կրթամշակութային ծրագիր
(գ. Գառնի)
Օրբելի եղբայրների տուն-թանգարան

18:00 «Ստորջրյա հրաշքների աշխարհ» ցուցադրություն
18:30 «Լեոնարդո դա Վինչին և նրա աշխատանքները ստորջրյա լողի եղանակների ընտրման և ստորջրյա ընկղմումների վերաբերյալ» զեկուցում
20:00 Ֆիլմեր
22:00 Հուշեր Օրբելիների մասին թեյի սեղանի շուրջ
(ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց)
Հրազդանի պատկերասրահ

18:00 Հրազդանի նկարիչների ամենամյա ցուցահանդես
(ք. Հրազդան, Սպանդարյան 2)
Հրազդանի երկրագիտական թանգարան

18:00 Հ. Բարսեղյանի ժամանակավոր անհատական ցուցահանդես
( ք. Հրազդան, Սպանդարյան 2)
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան

18:00-20:00 Պլեներային գեղանկարչության մրցույթ–փառատոն (թանգարանի հարակից տարածքում)
18:00 Երաժշտական ծրագիր (թանգարանի հարակից տարածքում)
18:00–19:00 Վարպետաց դասեր ՀՀ նկարիչների միության հայտնի արվեստագետների կողմից
19:00–20:00 «Եվրոպական, ռուսական և հայկական մշակույթը 19-20-րդ դդ-ում» դասախոսություն
(ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ)
Նոր Հաճնի Կիլիկիայի հայերի պատմության թանգարան

18:00 Պարը որպես այլընտրանքային կրթություն (թանգարանի բակում)
18:00 Նկարչությունը որպես «Կտոր մը երկինք» (թանգարանի բակում)
18:30 Զեկույց. «Թանգարանը որպես էսթետիկ միջավայր
19:30 Ասմունք (ք.Նոր Հաճն)
Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի պատմության թանգարան

15:00 «Ջրառատը և ավանդական սովորույթները» դաս-քննարկում
17:00 Խաղ-էքսկուրսիա կրտսեր և միջին տարիքի աշակերտների համար` «Ճանաչենք մեր արմատները» թեմայով
18:00 էքսկուրսիա Ջրառատի Սուրբ Կարապետ եկեղեցում և «Թանգարան-եկեղեցի կապը որպես ոչ ֆորմալ կրթության ամուր հիմք» դասախոսություն
19:00 «Ջրառատ. մանրապատումներ» փաստավավերագրական ֆիլմ
20:00 «Պապերի հետքերով» հանդիպում-զրույց թաղամասի տարեցների և երեխաների միջև`հնաբնակ տոհմերի պատմության մասին
(ք. Հրազդան, Ջրառատ թաղամաս)

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
Գյումրու ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարան

13:00-14:00 «Հացաթխության պրոցեսը»՝ լավաշը որպես ավանդական ուտեստ
14:00-15:00 «Ալեքսանդրապոլի տարազը»` լուսանկարում մանեկենների հետ
17:00-18:00 ԵԳԱ Գյումրու մ/ճ-ի «Զգեստի մոդելավորում» ֆակուլտետի ուսանողների պոդիում
19:00-20:00 Գյումրու պետ. սիմֆոնիկ նվագախմբի համերգ
(ք. Գյումրի, Հաղթանակի 47)
Հովհ. Շիրազի տուն-թանգարան

15:00- 16:30 Վլ. Բալյանի ստեղծագործական գործունեության 60-ամյակին նվիրված գրական-ստեղծագործական միջոցառում (թանգարանի բակում)
17:00-18:00 «Ինչ, որտեղ, երբ» խաղի անցկացում (թանգարանի բակում)
18:00-24:00 «Հին քաղաքի լուսանկարներ» ցուցահանդես (թանգարանի բակում)
18:00-24:00 «Հին Գյումրիում կիրառվող սպասք» ցուցահանդես (թանգարանի բակում)
18:00-19:00 Տիկնիկային համերգ (թանգարանի բակում)
18:00-24:00 «Ձեռագործ մանկական հողաթափեր Հովհ.Շիրազի առակների թեմաներով» ցուցահանդես (թանգարանի բակում)
(ք. Գյումրի, Վարպետանց 101)
Մ. Մկրտչյանի թանգարան

12:00 «Մեր մանկության տանգոն» գեղ. ֆիլմ
15:00, 18:00 AR. ART թատրոնի «Չէ» ներկայացում
(ք. Գյումրի, Շ.Ռուսթավելու 30)
Ավ. Իսահակյանի տուն-թանգարան

16:00 Գրական-երաժշտական ցերեկույթ
18:00 Միջոցառումներ Վարպետաց փողոցում
20:00 Ավանդական թեյի հյուրասիրություն թանգարանում
(ք. Գյումրի, Վարպետաց 91)
Երանուհի և Մարիամ Ասլամազյանների թանգարան

14:00 «Երկխոսություն Մ. Ասլամազյանի նատյուրմորտների
հետ»` նկարում են ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի
ուսանողները
17:00 Դաշնամուրային ստեղծագործություններ
19:00 Գեղանկարչական աշխատանքների անհատական
ցուցահանդես
20:00 Կոմիտասի երգերի կատարումներ
21:00 Երաժշտական կատարումներ
(ք. Գյումրի, Աբովյան 24/2
Ս. Մերկուրովի տուն-թանգարան

16:00-17:00 Հաշմանդամ երեխաների համերգ- ողջույն
18:00-19:00 «Մարանաթա» պարի համույթի համերգ

Մ. Ավետիսյանի թանգարան

18:00 Մշտական ցուցադրություն
(գ. Ջաջուռ)

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան

18:00 Հիմնական ցուցադրության բաց այցելություն թանգարան-քարադարանում
18.30 «Կավե աղամաններ» նոր ցուցադրություն
19:00 «Ադոնցյան օրեր» ամենամյա մրցույթի արդյունքների ամփոփում, հաղթողների պարգևատրման արարողություն
20:00 «Զարթոնքի գույներ»` գեղանկարիչ Սլ. Խաչատրյանի աշխատանքների անհատական ցուցահանդես
21:00 «Ինչ է տալիս թանգարանը երեխաներին» և «Ով է մեր հուշարձանների տերը» քննարկումներ
(ք. Սիսիան, Ն. Ադոնցի նրբանցք)
Սիսիանի պատկերասրահ

18:00 Գեղանկարիչ Սլ. Խաչատրյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդես
18:00 Սիսիանի երաժշտական դպրոցի սաների կատարմամբ համերգ
18:00-19:00 Նկարչական դպրոցի սաների ստեղծագործությունների ցուցադրություն-մրցույթ
(ք. Սիսիան, Սիսական 39)
«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց

16:00 «Հուշարձանը որպես պատմական տարածք» դասախոսություն
18:00 Մասնակցություն և աջակցություն Սիսիան քաղաքի Ն. Ադոնցի անվան պատմության թանգարանի միջոցառումներին

( ք. Սիսիան)
Գորիսի Ա. Բակունցի տուն-թանգարան

18:00 «Բակունցյան տիպաժների թատերական մանրապատումները» գրական-երաժշտական համադրություն
(ք. Գորիս, Մաշտոցի 41)
Կապանի երկրագիտական թանգարան

18:00-18:40 Միջոցառման բացում
18:00 «Գյուղաշխարհ» նոր ցուցադրություն
21:00-22:00 Հատված «Աշնան արևից» (ներկայացում)
22:00 Սյունիքի պատմական հուշարձանները.լուսանկարների ցուցադրություն
22:20 «Կապանյան գյուղերի երգիծանքն ու հումորը» ներկայացում
Միջոցառման ընթացքում սուրճի, թեյի, գինու հյուրասիրություն
(ք. Կապան, Մ. Հարությունյան 3)


ՎԱՅՈՑ ՁՈՐ
Եղեգնաձորի երկրագիտական թանգարան

19:00-20:00 Դասական երաժշտության ստեղծագործություններ արվեստի դպրոցների սաների կատարմամբ (թանգարանի բակում)
18:00 Կերպարվեստի ցուցահանդես
18:00 «Վայոց ձորի հնավայրերը» ցուցադրություն

(ք. Եղեգնաձոր)
Եղեգնաձորի պատկերասրահ

15:00 Է. Մոլինարիի ստեղծագործությունների ֆոտո ցուցահանդես
(ք. Եղեգնաձոր, Մոմիկի 1)
Ջերմուկի պատկերասրահ

18:00 Մշտական ցուցադրություն
(ք. Ջերմուկ, Չարենցի 1)
«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան

16:00 Վայոց ձորի մարզպետարանի մշակույթի բաժնի աշխատակիցների, Վերնաշեն համայնքի դպրոցականների այցելության կազմակերպում արգելոց-թանգարան, էքսկուրսիայի կազմակերպում
17:00 «Թանգարանը` որպես մշակութային միջավայր ձևավորող կառույց» դասախոսություն
18:00 Վերնաշեն համայնքի միջնակարգ դպրոցի երեխաների մասնակցությամբ երաժշտական կատարումներ և ասմունք
18:00 Խարույկի վառում

(գ. Վերնաշեն)
«Արփի» բնապատմական արգելոց

15:00 Արենի գյուղի միջնակարգ դպրոցի 5-6-րդ դասարանների աշակերտների այցելության կազմակերպում դեպի Նորավանք վանական համալիր ու Մոմիկի թանգարան և բաց դաս
16:00 «Արփի» բնապատմական արգելոցի քարանձավները» զրույց-էքսկուրսիա Արենի գյուղի միջնակարգ դպրոցի 7-8-րդ դասարանների աշակերտների հետ(գ. Արենի)

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

Դիլիջանի երկրագիտական թանգարան

15:00 Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցի «Բատիկ» աշխատանքների ցուցադրություն (թանգարանի բակում)
11:00 Ֆոնդերում պահպանվող կենցաղային և հնագիտական իրերի կոմպոզիցիոն ցուցադրություն
ԵԳՊԱ Դիլիջանի մասնաճյուղի «Դեկորատիվ կիրառական արվեստ» ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմային աշխատանքների ցուցադրություն
11:00 Տեսանյութի դիտում Դիլիջանի երկրագիտական թանգարանի մասին
13:00 ԵԳՊԱ Դիլիջանի մասնաճյուղի նախապատրաստական կուրսի գունանկարի դաս (նատյուրմորտ)
11:00 Նկարների ցուցադրություն «Դիլիջանը նկարիչների աչքերով» (թանգարանի պատշգամբում)
16:00 Մանկական երաժշտական դպրոցի սաների ելույթ
17:00 Մենապարեր (թանգարանում և բակում)
19:00 Գրքերի ընթերցանություն-քննարկում (Է. Իսաբեկյան, Ս.Մուրադյան, Վ. Սուրենյանց)
21:00 Ֆուրշետ (ք. Դիլիջան, Մյասնիկյան փողոց)
Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարան
18:00 Վարպետաց դասեր (փայտի փորագրություն, նկարչություն)
(ք. Դիլիջան, Կալինինի 62-ա)
Իջևանի պատմաերկրագիտական թանգարան

18:00-19:00 «Ավանդույթ» ՓԲԸ-ի սաների ելույթը (թանգարանի բակում)
18:00 Ֆոնդերում պահվող հնագիտական և կենցաղային առարկաների ցուցադրություն (թանգարանում և բակում)
18.00 Մարզի օգտակար հանածոների, արժեքավոր շինանյութերի ցուցադրություն
18:00 Մարզի անվանի մարդկանց լուսանկարների և կենսագրական փաստաթղթերի ցուցադրություն
19:00-21:00 Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքների ցուցադրություն (թանգարանում և բակում)
19:00-20:00 Մարզի գրողների գրքերի ցուցադրություն
19:00-20:00 Հանդիպում գրողներ Ռ. Սիմոնյանի և Լ. Չիբուխչյանի հետ
(ք. Իջևան, Երևանյան 5)
Բերդի պատմության և կենցաղի թանգարան

12:00-16:00 Բերդի արվեստի դպրոցի և ուսուցիչների աշխատանքների ցուցադրություն
14:00-17:00 Բերդի երաժշտական դպրոցի քանոնահարների ելույթ
17:00 Զորամասի զինվորների այցելություն թանգարան և «Քաջերը չեն մոռացվում» ցուցադրություն
17:00 Բերդի պետական քոլեջի ուսանողների, դպրոցականների հանդիպում թանգարանում և դասախոսությունների ունկնդրում
(ք. Բերդ, Սարալանջի փող.)


ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան

18:00 «Հյուսիսային Արցախի պատմաճարտարապետական հուշարձանները» ցուցահանդես
(ք. Ստեփանակերտ, Ս. Դավթի փող., շենք 4)
Կերպարվեստի պետական թանգարան

16:00 Հիմնական ցուցադրություն
18:00 Լարային քառյակի համերգ
19:00 «Հակոբ Գյուրջյան» ֆիլմ
(ք. Շուշի, Ղազանչեցոց փող.)
Մարտունու պատմաերկրագիտական թանգարան

17:00 «Մսմնայի ճակատամարտը» ցուցահանդես
(ք.Մարտունի, Գարեգին Նժդեհի փող., շենք 1)
Հադրութի Ա. Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարան

18:00 «Հնագիտական ուսումնասիրություններն Ազոխի քարանձավում» ցուցահանդես
(ք. Հադրութ, Ա. Մկրտչյաի փող., շենք 78)
Քաշաթաղի երկրագիտական թանգարան` Ծիծեռնավանքի մասնաճյուղով

17:00 «Կերենի դամբարանադաշտում հայտնաբերված կավանոթները» ցուցահանդես
(ք. Բերձոր, 3-րդ թաղամաս, շենք 43)

VisualGap ցուցասրահ VisualGapGallery

Երիտասարդ արվեստագետների աշխատանքների վիրտուալ ցուցադրություններ ողջ օրվա ընթացքում հետևյալ վայրերում`
«Ucom» սպասարկման կենտրոններ (Երևան)
«Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանց (Երևան)
«IVY» լաունջ սրճարան (Երևան)
«iSTORE» խանութ սրահ (Երևան)
«iMall» խանութ սրահ (Երևան)
BB Media էլեկտրոնային գովազդային վահանակներ (Երևան)
«ԶԻԳԶԱԳ» խանութների ցանց (Երևան)
«Դալան» ցուցասրահ (Երևան)
Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)
Վանաձորի կերպարվեստի թանգարան
Ստեփան Զորյանի տուն-թանգարան (Վանաձոր)
Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան (Վանաձոր)
«Գյումրի 25» ցուցասրահ (Berlin Art Hotel, Գյումրի)
Հովհաննես Շիրազի թանգարան (Գյումրի)
Երանուհի և Մարիամ Ասլամազյանների թանգարան (Գյումրի)
Մհեր Մկրտչյանի թանգարան (Գյումրի)
Շուշիի կերպարվեստի պետական թանգարան
(Երևան, Տերյան 59, բն. 8) www.visualgap.co.uk

«Արվեստը հանուն խաղաղության» ՀԿ
Մայիսի 15
14:00-17:00
Մայիսի 16-20
11:00-17:00 «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» սեմինար` նվիրված «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» իրադարձությանը (Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարանում)
(ք. Գյումրի, Հաղթանակի 47)
«Հայաստանի ազգային գրադարան»

Մայիսի 22-23
10:00-18:00 «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրով երիտասարդ թանգարանագետների գիտաժողով
(ք. Երևան, Տերյան 72)

Ավարտի ժամեր չունեցող միջոցառումները կշարունակվեն մինչև 24:00-ն:


Նախորդող նորություն՝ http://panorama.am/am/culture/2013/05/17/museum/ Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» ակցիա. «Հետաքրքիր անակնկալներ են սպասվում»
http://panorama.am/am/culture/2013/05/17/armine-grigoryan/Արամ Խաչատրյանի տուն-թանգարան այցելողներին վաղը անակնկալներ են սպասվում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:14
ԼՂ քաղաքացիների բնակապահովման ծրագրում փոփոխություններ են եղել
2020 թ․ տեղահանված այն անձինք, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու...
Աղբյուր` Panorama.am
19:06
ՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնությունից
ՖԻՖԱ-ն նախատեսում էր հաջորդ ամառ անցկացնել ակումբային աշխարհի առաջնությունը ընդլայնված ձևաչափով՝ 32 մասնակիցներով։ Բայց, ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ռուբենը, երբ Արցախ էր գնում, գիտեր` մի օր կարող է բանտում հայտնվել․ Նուբար Աֆեյան
Մենք եկեղեցու առջև ենք և եկեղեցու իմաստն է՝ այլերին թշնամի չանվանել։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց անվանի...
Աղբյուր` Panorama.am
18:14
Էրդողանն ԱՄՆ-ից ակնկալում է այլ վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱՄՆ-ից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
18:13
Պա´պ, բան մի ասա էլի, չես էլ կարա պատկերացնես, թե ինչ ա կատարվում հիմա պոստերում.... Զոհված Հակոբի վերջին խոսքերը
44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը գրում է. «Պա´պ, բան մի ասա էլի, դու չես էլ կարա պատկերացնես թե...
Աղբյուր` Panorama.am
18:06
ԳԱԱ-ում մեկնարկեց «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» գիտաժողովը՝ նվիրված Գագիկ Գինոսյանի հիշատակին
Սեպտեմբերի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» եռօրյա գիտաժողովը՝...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ինձ համար անհասկանալի է մեր իշխանության լռությունը գերիների հարցում. Վահան Զանոյան
Երևանի կենտրոնում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կատարվում է միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
17:37
Ուսուցիչները բողոքում են՝ չեն կարողացել միանալ օնլայն հանդիպմանը
ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեսայանը երեկ օնլկայն հանդիպում էր կազմակերպելլ դպրոցների տնօրենների ու ուսուցիչների հետ։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում չանդրադարձավ Բաքվի բանտերում պահվող գերիների խնդրին. Գեղամ Ստեփանյան
«Ես կարծում եմ, որ քաղաքական հարթակում բավարար չափով ջանքեր չեն ներդրվում Բաքվում գտնվող հայ գերիների ու պատանդների վերադարձի ուղղությամբ»
Աղբյուր` Panorama.am
17:27
Ձկնորսները վաճառել են իրենց որսած երկու ձուկը և դարձել միլիոնատերեր
Բենգալյան ծոցում ձկնորսները երկու հազվագյուտ ձուկ են վաճառել 1,5 մլն ռուփիով։ Այդ մասին հաղորդում է Kalinga TV-ն։ «Մոտ 199 կիլոգրամ...
Աղբյուր` Panorama.am
17:05
ՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին։ • Ինչպես և...
Աղբյուր` Panorama.am
17:03
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Պեկինում ընթացող մրցաշարի երրորդ շրջան
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Պեկինի Մաստերս մրցաշարում դուրս է եկել երրորդ շրջան։  Մրցաշարի երկրորդ շրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:46
Մեր շախմատիստները դարձել են միջազգային օրինակներ, իսկ նրանց հաղթանակները շարունակում են հնչեցնել Հայաստանի անունը ամբողջ աշխարհում։
«Սիրելի հայրենակիցներ, մեծ հպարտությամբ և հուզմունքով ցանկանում ենք կիսվել մեր պատմական հաջողությամբ: Հայաստանի տղամարդկանց շախմատի...
Աղբյուր` Panorama.am
16:42
Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին
Երևանում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Սեպտեմբերի 28-ին և 29-ին Էջմիածնում երթևեկությունը կվերակազմակերպվի
Սեպտեմբերի 28-ին և 29-ին տեղի ունենալիք Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Վաղարշապատում երթևեկությունը...
Աղբյուր` Panorama.am
16:34
Հայաստանի բնակչության գրեթե 15%-ը բախվում է սննդարար սնուցման հասանելիության հետ կապված մարտահրավերներ, ՄԱԿ ՊԳԿ
2023 թվականին չափավոր կամ խիստ պարենային անապահովություն ունեցող մարդկանց թիվը գերազանցել է 111 միլիոնը: ՄԱԿ-ի ՊԳԿ տվյալներով՝ սննդարար...
Աղբյուր` Panorama.am
16:25
Վրաստանը հայտարարել է, որ թույլ չի տա որևէ մեկին միջամտել ընտրությունների արդյունքներին
Վրաստանի իշխանությունները, չնայած դրսից արվող փորձերին, թույլ չեն տա արտաքին ուժերին միջամտել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
16:10
Բացահայտվել է պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք
Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am
16:07
Կարեն Խաչանովը դուրս է եկել Պեկինի մրցաշարի երկրորդ շրջան
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Պեկինի բաց մրցաշարում: Խաչանովը մրցել է Իսպանիան ներկայացնող Ռոբերտ Կարբալեսի հետ: 1...
Աղբյուր` Panorama.am
16:02
Անդրանիկ Քոչարյանն ինձ համար բացահայտում է արել այսօր. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ինձ համար բացահայտում է արել այսօր։ Փաստորեն...
Աղբյուր` Panorama.am
15:55
Նոր սարքավորումներ՝ թանկարժեք զարդերի և ոսկու ձուլակտորների փորձաքննությունն առավել արագ և արդյունավետ իրականացնելու նպատակով
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների...
Աղբյուր` Panorama.am
15:45
Չեմ մոռանալու հանուն Հայաստանի և չեմ ներելու հանուն Արցախի. Բագրատ Սրբազան
«2020թ-ին Հայրենական պատերազմում մարտի ելան Հայոց քաջարի գնդերը՝ առանց կասկած ունենալու, որ պատերազմի ելքն արդեն իսկ կանխորոշված...
Աղբյուր` Panorama.am
15:45
ARARAT թանգարանը ներդնում է հետադարձ կապի ևս մեկ գործիք
ARARAT թանգարանը մշտապես կարևորել է իր յուրաքանչյուր այցելուի կարծիքը՝ այն համարելով թանգարանի զարգացման երաշխիքներից մեկը։ Շարունակական...
Աղբյուր` Panorama.am
15:38
Արուճի ամրոցի տարածքում առկա է փլուզման և քարաթափման վտանգ
Օրեր առաջ Արուճի ամրոցի հարևանությամբ անցնող գյուղամիջյան ճանապարհով մեքենա անցնելու հետևանքով առաջացել է անցք և նկատելի են դարձել հնագիտական պատաշարեր և հնագիտական առարկաներ:
Աղբյուր` Panorama.am
15:20
Մարդիկ, որոնք ժամանակին կարծիք են հայտնել, խնդրում եմ մինչև վերջ առաջ տանեն. Գառնիկ Դանիելյանը՝ Միքայել Սրբազանի մասին
«Այն թեզը, թե եկեղեցին քաղաքականությանը չի խառնվում ... Եթե եկեղեցին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դա ի՞նչ է: Դա արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:19
Անդրանիկ Քոչարյան. Եթե Գրիգոր Մինասյանը մնալու է արդարադատության նախարար, նա պետք է բացատրություն տա
«Այո, ես դժգոհ էի արդադարադատության փոխնախարարի նշանակումից»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ապօրինի ջրօգտագործման կասեցում Գորիսում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Սյունիքի մարզի Գորիս համայնքում գործող «Անիտուֆ» ՍՊԸ-ում իրականացրած...
Աղբյուր` Panorama.am
14:43
Ահազանգ. Գողացել են WhatsApp հաշիվները
«Կարևոր - այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները»,-ահազանգում է...
Աղբյուր` Panorama.am
14:38
ՌԴ պատվիրակությունը ստուգումներ է իրականացնում կաթնամթերք արտադրող ու վերամշակող հայաստանյան ընկերություններում
Ռոսսելխոդնադզորը  բաց է Հայաստանի իրավասու գերատեսչության հետ երկխոսության, ինչպես նաև պատրաստ է ընդլայնել ապրանքների մատակարարների ցանկը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով
14:57 27/09/2024

18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}