«Թանգարանային գիշերը» նոր այցելության ցանկություն կառաջացնի
«Թանգարանային գիշեր» միջազգային ակցիային այս տարի միանալու է ութսունութ թանգարան Հայաստանից և Արցախից, և դա հնարավորություն է տալու կրկին վերահաստատել կապը ժողովրդի հետ: Այսպիսի կարծիք այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն, Մշակույթի նախարարության ներկայացուցիչ՝ Անուշ Տեր Մինասյանը, շեշտելով, որ բոլոր թանգարանները ժողովրդինն են, քանի որ պահում են նրանց ժառանգությունը:
Նա նաև գոհունակություն հայտնեց այս տարվա «թանգարանային գիշեր»-ի՝ « Թանգարանը՝ որպես ոչ ֆորմալ կրթություն» կարգախոսից:
«Իրոք, շատ ուրախ ենք արձանագրել, որ թանգարաններն այսօր պահպանում են իրենց կրթական նշանակությունը: Սա մի օր է, երբ մարդիկ կարող են նորից գալ թանգարան, և ցանկություն կառաջանա գալ այստեղ նաև մյուս օրերին: Բայց մենք շատ կցանկանայինք, որ թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության տարածք այնպիսին չլիներ միայն մեկ օր, այլ լիներ կրթական, մշակութային համակարգում, լիներ ավելի համակարգված: Այդ դեպքում մենք շատ շուտով ականատես կլինեինք կրթված և ինտելեկտուալ բարձր հասարակության հետ», - ասաց նա:
Իր հերթին ասուլիսի մյուս բանախոս՝ ԻԿՕՄ-Հայաստան ազգային կոմիտեի տնօրեն՝ Անի Ավագյանը ևս կարևորելով «թանգարանային գիշեր» ակցիան, նշեց, որ միայն այս տարի հայկական թանգարանների աննախադեպ մասնակցությունը ոգևորիչ է:
«Շատ կարևոր է, որ նման միջոցառումը ճանաչողական բնույթ է կիրում: Եթե մարդը ցանկանում է գիտելիք ձեռք բերել, ապա նա անպայման պետք հետ վերադառնա: Մեկ անգամ լինելով՝ շատ բան չես սովորի, բայց ձգտում կառաջանա նորից այցելելու», ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները