Orange. Կոտայքում մոտ 4,800 մարդու տրամադրվել է անվճար ակնաբուժական ծառայություններ
Մարտ, ապրիլ և մայիս ամիսներին Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի կողմից Կոտայքի մարզում իրականացվող անվճար ակնային զննումների և բուժումների ծրագրի արդյունքում ակնային հետազոտություն են անցել շուրջ 4,800 մեծահասակներ և երեխաներ: Դուրս է գրվել 1,500 ակնոց: Լազերային բուժում և վիրահատություն ստացել են 300 հոգի, ում մոտ նախնական զննումների ժամանակ հայտնաբերվել են նման միջամտություն պահանջող խնդիրներ: Մարզի ինը դպրոցներում ակնային զննումներին զուգահեռ անց են կացվել նաև ակնային խնամքի հանրակրթական դասընթացներ 700 երեխաների համար: Նման տվյալներ են հրապարակել հիմնադրամի մամուլի ծառայությունից:
«Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին մենք արդեն 7-րդ մարզի այցն ենք ավարտում, որտեղ ևս կարողացանք օգտակար լինել հազարավոր մարդկանց: Ուրախ ենք, որ կարողանում ենք աջակցել իրական փոփոխություններ բերել բազմաթիվ մարդկանց ու նրանց ընտանիքներին: Այժմ արդեն Տավուշի մարզ ենք այցելում և խրախուսում ենք բոլորին այցելել ու անվճար ստուգել տեսողությունը»,- ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
«Մենք կարևորում ենք այն փաստը, որ մեր համագործակցությունը Orange Հիմնադրամի հետ կրում է երկարատև և շարունականան բնույթ՝ ՀՀ մարզերում ՀԱՆ-ի համար ստեղծելով գործունեության ավելի լայն հնարավորություններ: Ավարտելով աշխատանքները Կոտայքում՝ այժմ ՀԱՆ-ը սկսում է իր առաքելությունը Տավուշի մարզում: Մեր բժշկական խմբերը կայցելեն Իջևանի, Տավուշի և Նոյեմբերյանի տարածաշրջանները: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Դիլիջանում, Իջևանում, Բերդում և Նոյեմբերյանում», -ասել է ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Ծրագիրն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլում բժիշկ մասնագետները կզննեն տվյալ բնակավայրում բոլոր ցանկացողներին, որից հետո այն սոցիալապես անապահով բնակիչները, ում մոտ կհայտնաբերվեն վիրահատական միջամտություն պահանջող խնդիրներ, կուղղեգրվեն աչքի շարժական հիվանդանոց՝ անվճար բուժումը ստանալու համար: Նրանք, ովքեր ակնոցի կարիք կունենան, կստանան նաև հատուկ իրենց համար պատրաստված ակնոց: Մայիսի 13-ից 27-ը ՀԱՆ-ի բժշկական խմբերը կլինեն Իջևանի տարածաշրջանում, hունիսի 3-ից 8-ը՝ Տավուշի և հունիսի 10-ից 15-ը՝ Նոյեմբերյանի տարածաշրջաններում:
Հիշեցնենք, որ մանրամասների համար Տավուշի բնակիչները պետք է դիմեն իրենց բնակավայրի առողջության կենտրոն և հետևեն այնտեղ փակցված հայտարարություններին: Տեղեկություններ կարելի է ստանալ նաև ՀԱՆ-ի գրասենյակից՝ զանգահարելով 010 55 90 68: Տավուշի մարզ այցելության ժամանակացույցը կարելի է ներբեռնել այստեղից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում