Տևեսը մերժել է «Մոնակոյին»
«Մանչեսթեր Սիթիի» 29-ամյա հարձակվող Կառլոս Տևեսը հրաժարվել է տեղափոխվել «Մոնակո»: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն: Այդ որոշումը կայացվել է այն պատճառով, որ արգենտինացու նկատմամբ առարկայական հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենթուսը»: Տևեսի գործակալ Ադրիան Ռոուկոն արդեն ժամանել է Թուրին` նախնական բանակցություններ վարելու համար: Հաղորդվում է, որ «Յուվենթուսը» պատրաստ է ֆուտբոլիստին եռամյա պայմանագիր առաջարկել` ընդհանուր 18 մլն եվրո աշխատավարձով:
Տրանսֆերային գործարքի արժեքը դեռ չի հրապարակվում: Հայտնի է, որ «Մանչեսթեր Սիթին» փորձում է գործարքում ներառել կիսապաշտպան Արթուրո Վիդալին, սակայն մերժում է ստացել:
Ինչ վերաբերվում է Տևեսին, ասենք, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ նրա գործող պայմանագրի ժամկետը կլրանա 2014 թ. ամռանը, իսկ նոր պայմանագիր նա չի ցանկանում ստորագրել, այդ իսկ պատճառով ակումբը պատրաստ է հիմա բաժանվել նրանից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները