Ադրբեջանցի քաղաքագետ. Ալահշյուքուր Փաշազադեի այցն Իրան անարդյունավետ կլինի
Ալահշյուքուր Փաշազադեի այցն Իրան անարդյունավետ կլինի: Այդ մասին պարսկալեզու «հաքյոլու.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլիզադեն:
Ադրբեջանցի քաղաքագետը, «Ազադլիղ» պարբերականին տված հարցազրույցում, անդրադառնալով Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալահշյուքուր Փաշազադեի՝ Իրան կատարելիք այցին, մասնավորապես նշել է. «Իրանը ցանկանում է, որպեսզի Ադրբեջանը գործնական քայլեր կատարի և իր ակնկալիքներն արդարացնի: Սակայն Ադրբեջանն ի վիճակի չէ դա անել: Իմ կարծիքով Փաշազադեի այցն Իրան անարդյունավետ կլինի»:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին շրջանում առկա լարվածությանը, նշում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեք անգամ Իրան այցելելու հրավեր է ստացել, սակայն դրանցից ոչ մեկը տեղի չի ունեցել: Իրանին գոհացնելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները մինչ այժմ Թեհրան են գործուղել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևին և աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը, սակայն այդ երկու այցերն էլ տապալվել են»:
«Ադրբեջանի իշխանություններն այս անգամ նպատակ ունեն Փաշազադեին գործուղել Իրան, որպեսզի վերջինս Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ հանդիպման արդյունքում կարողանա լուծել առկա խնդիրները»,-եզրափակում է հոդվածագիրը:
Նշենք, որ իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալահշյուքուր Փաշազադեն այսօր պաշտոնական այցով կմեկնի Իրան:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանագետ. Ադրբեջանը և՛ Արևմուտքի և՛ իսլամական երկրների հանդեպ վարում է երկակի արտաքին քաղաքականություն
Ռամիզ Մեխտիևը՝ Մահմուդ Ահմադինեժադին. Արևմուտքը Ադրբեջանում փորձել է գունավոր հեղափոխություններ իրականացնել
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան