Առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ
ՀՀ արատակրգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մայիսի 19-20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում, 21-23-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը կնվազի 2-3, 20-ին արևելյան շրջաններում 4-6 աստիճանով, 21-ին նույնքանով կբարձրանա:
Երևանի մայիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան 31.30C (1953 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 4.70C (1945 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 18.20C