Ինչու են կանայք տղամարդկանցից երկար ապրում. պարզել են գիտնականները
Կանայք տղամարդկանցից երկար են ապրում, քանի որ նրանց իմունային համակարգը դանդաղ է ծերանում: Դա նշանակում է, որ նրանք ավելի ամուր են և քիչ են հիվանդանում: Նման եզրակացության են եկել ճապոնացի գիտնականները:
Գիտնականները կարծում են, որ իմունային համակարգը մարդու կենսաբանական տարիքի գլխավոր ցուցանիշն է: Այն պաշտպանում է մարդու օրգանիմզը ամենատարբեր հիվանդություններից: Տարիների ընթացքում իմունիտետը թուլանում է, իսկ տարբեր հիվանդությունների նկատմամբ զգայունությունը բարձրանում: Կանանց մոտ դա ավելի ուշ է տեղի ունենում, քան տղամարդկանց, այդ իսկ պատճառով կանայք ավելի երկար են ապրում:
Գիտնականների անցկացրած գիտափորձին մասնակցել է 20-90 տարեկան 356 առողջ կին և տղամարդ: Նրանցից արյուն են վերցրել: Վերլուծությունը ցույց է տվել, որ տղամարդկանց և կանանց մոտ լեյկոցիտների քանակը տարիք հետ նվազում է, իսկ լիմֆոցիտների քանակը տղամարդկանց մոտ նվազում է ավելի արագ, մինչդեռ հենց լիմֆոցիտներն են իմունային համակարգի արտադրողականության համար «պատասխանատու»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու