ՊՆ. Անցյալում նախարարի ուղղաթիռի ուղղությամբ կրակ արձակվել է
Առավոտվանից, ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ մայիսի 19-ին ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Նոյեմբերյանի զորամաս մեկնող ՀՀ պաշտպանության նախարարի ուղղաթիռի ուղղությամբ, ընդ որում՝ Ոսկեպարի գյուղի բնակիչների հավաստմամբ, իրենք ականատես են եղել վերոնշյալ միջադեպին: Այս մասին գրել է Aravot.am-ը:
Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք նման միջադեպ է գրանցվել, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Անկեղծ ասած չեմ կարող ասել, թե արդյո՞ք նախարարի ուղղաթիռի ուղղությամբ կրակ է բացվել, թե՝ ոչ, սակայն միանշանակ կարող եմ հայտարարել, որ ուղղաթիռի վրա գնդակի տեղեր չեն հայտնաբերվել»:
Հարցին, թե արդյո՞ք մինչ այս նման նախադեպեր արձանագրվել են, Ա. Հովհաննիսյանը նշեց. «Հաշվի առնելով այն հանգամաքը, որ նախարարը հաճախ է լինում առաջին գծում, անցյալում նման դեպքեր արձանագրվել են»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին