Երևանի Վաղարշյան փողոց. Քաղաքացին մնացել էր անձրևաջրերի պատճառով փակված խանութում, իսկ ավտոմեքենան ջրածածկվել էր
Նախօրեին, ժամը 18.03-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը կուտակվել են Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում գտնվող նկուղային խանութի մուտքի մոտ, քաղաքացին չի կարողանում դուրս գալ խանութից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հեռացրել են թիվ 18 շենքի նկուղային հարկում գտնվող խանութի պատուհանի ճաղավանդակը և քաղաքացիների օգնությամբ 1993թ. ծնված Էմմա Թադևոսյանին դուրս են բերել խանութից: Վերջինս տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
ԱԻՆ-ը նաև տեղեկացնում է, որ երեկ ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում ավտոմեքենան ջրածածկվել է, վարորդն արգելափակվել է ներսում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են դիտահորը և ջրածածկումից դուրս բերել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Համբարձումյան):
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան