Վերջին կարկուտի հետևանքով Արագածոտնի 3 գյուղ է տուժել
Մայիսի 17-ին Արագածոտնում տեղացած կարկտաբեր անձրևը առանձնակի ուժգնության է հասել ժամը 15.30-ից հետո ընկած ժամանակահատվածում:
Այս մասին տեղեկացնում են մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տեղումներից մասնավորապես տուժել են Արտենիի և Լուսակնի ցանքատարածություններն ու այգիները: Իսկ Աղձք գյուղում գյուղացիական տնտեսությունները տուժել են անձրևից գոյացած սելավաջրերից:
Ըստ աղբյուրի, ստեղծված իրավիճակի հետևանքով կրած վնասի չափը ճշտվում է: Տուժած բնակավայրերում աշխատում են մարզպետ Ս. Սահակյանի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովի անդամները:
Հիշեցնենք, որ մինչ այդ` մայիսի 12-ին կարկուտը մեծ վնասներ էր հասցրել Արմավիրի ու Արագածոտնի հողօգտագործողներին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արմավիրում հաշվարկել են վնասի չափը:
Կառավարությունը հայտարարել է, որ գյուղացիներն ամբողջությամբ կապահովվեն նաև պարարտանյութով և դիզվառելիքով:
Վարչապետն էլ իր հերթին նշել է. «Օգնությունը պետք է լինի առարկայական և տեղին: Մենք պետք է օգնենք միայն սոցիալապես անապահովներին»:
Գյուղացիներին հատկապես անհանգստացնում է բանկերից վերցրած վարկերի սառեցման հարցը, ինչի վերաբերյալ դեռ հստակ հայտարարություններ չկան:
Նախորդող հրապարակում`
«Խնձորի կեսը մնացել է ծառին, կեսը ընկել գետնին». Ինչպե՞ս են կրակել կայանները
Գյուղացին նորից կոտրած տաշտակի առջև է. Ինչի՞ համար են հակակարկտային կայանները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները