Վարչական դատարանը սկսել է ԿԸՀ-ի դեմ Կոնգրեսի հայցի քննությունը
Այսօր Վարչական դատարանում մեկնարկեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ Հայ Ազգային կոնգրես կուսակցության հայցի քննությունը, որով Կոնգրեսը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ճանաչելու մասին ԿԸՀ 112 Ա որոշումը:
Նիստում Կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը ապացույցների ապահովմանը վերաբերող մի քանի միջնորդություն ներկայացրեց, որոնցից մեկը դատարանում քվեարկութանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակումն էր, մյուսը` անձնաական տվյալների հրապարակումը, քանի որ, ըստ հայցվոր կողմի, ընտրություններին մասնակցել են այնպիսի քաղաքացիներ, որոնք բնակվում են Հայաստանից դուրս: «Հայ Ազգային կոնգրեսը իր գործունեության ընթացքում մշտապես պահանջել է, որ հրապարակային դարձնեն այդ ցուցակները, որպեսզի կարողանանք ընտրություններից հետո ցանկացած պահի ընտրակեղծիքները հայտնաբերել բայց դա հնարավոր չի եղել և ուզում եմ դատարանին հայտնել, որ բոլոր ճանապարհները սպառված են և դիմում եմ դատարանին, որպեսզի ղեկավար մարմիններից պահանջի այդ ցուցակները», -դիմելով 5 հոգանոց դատվորների կազմին, հայտարարեց հայցվոր կողմի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է անձնագրային, անհատական տվյալների հրապարակմանը, հայցվորի ներկայացուցիչն ինքն էլ ասաց, որ «Անհատական տվյալների մասին» օրենքն արգելում է անհատական տվյալներ ստանալը, և այդ պատճառով էլ դիմել են դատարան` այդ ճանապարհով դրանք ձեռք բերելու համար: Այդ տվյալների ձեռք բերելը, ըստ Խաչատրյանի, հնարավորություն կտա հիմնավորել կոնկրետ ընտրողի փոխարեն մեկ այլ անձի քվեարկության փաստերը: «200 հացեում մենք ուսումնասիրություն ենք կատարել և պարզել ենք, որ 37 քաղաքացու անուն եքն հայտնաբերել, որոնք քվեարկել են` գտնվելով հեռու երկրներում», -հայտարարեց Խաչատրյանը:
Վարչական դատարանում պատասխանող կողմ հանդիսացող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանության վարչության պետ Նունե Հովհաննիսյանը առարկեց ներկայացված միջնորդությունները և ասաց, որ հայցվոր կողմը, այսինքն` Կոնգրեսը ընտրությունների ժամանակ ունեցոլ է 500-ից ավել վստահված անձ, ընտրատեղամասերում` 36 հանձնաժողովի նախագահ ու քարտուղար և կարող էր համապատասխան միջոցներ ձեռնարկել տեղերում խախտումների մասին ահազագնելու, դրանք ԿԸՀ ներկայացնելու համար: Նունե Հովհաննիսյանը նաև նշեց, որ անձի անհատական տվյալներն ու ցուցակները հրապարակելը չեն բխում հայաստանյան օրենսդրության պահանջներից և հավելեց. «Վարչական դատարանն այն տեղը չէ, որ պետք է լրացնել սեփական բացերը և խնդրում ենք միջնորդությունները մերժել»:
Կողմերին լսելուց հետո հայցը քննող հինգ դատավորներից կազմված կազմը Ռուզաննա Հակոբյանի գլխավորությամբ անցավ խորհրդակցական սենյակ: Մի քանի րոպե տևած խորհրդակցությունից հետո տիկին Հակոբյանը հայտարարեց, որ ներկայացված բոլոր միջնորդությունները մերժվում են:
Միջնորդության վերաբերյալ որոշման հրապարակումից հետո դատարանն անցավ հայցի քննությանն ըստ էության: 17 րոպե տրվեց հայցվոր կողմը ներկայացնող Արմեն Խաչատրյանին ներկայացնել հայցի հիմնավորումները, և նա պնդեց, որ Երևանի ավագանու ընտրություններում կիրառված «զանգվածային, պարբերական ու կրկնվող բնույթի խախտումները ազդել են ընտրությունների արդյունքների վրա» և պահանջեց անվավեր համարել դրանք:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Նունե Հովհաննիսյանը հայցվորից հետաքրքրվեց, թե երբ հայցի մեջ նշվում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ խոչընդոտել են Կոնգրեսի գործունեությանը, այդ մասին դիմում ներկայացվե՞լ է ԿԸՀ: Արմեն Խաչատրյանը պատասխան խոսքում ցանկացավ հեռվից գալ, սակայն նիստը նախագահող դատավորը խնդրեց պատասխանել կարճ, և ստացվեց պատասխանը` ոչ:
Ի դեպ, այս հայցի քննությանը որպես երրորդ կողմ ներգրավված էին նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա