Մեկ շաբաթում բանկերի կողմից տրամադրվել է 30.3 մլն ԱՄՆ դոլարի վարկ
Մայիսի 13-18-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 104,165,710 ԱՄՆ դոլար 415.93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 116,882,022 ԱՄՆ դոլար 417.13 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 416.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 5,192,742 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 416.58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,834,257 EUR 537.50 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,391,273 EUR 540.56 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 816,552,172 ՌԴ ռուբլի 13.19 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 136,050,878 ՌԴ ռուբլի 13.37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Մայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 30.3 մլն ԱՄՆ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա