Եվրոպական մի շարք երկրներից 35 երիտասարդներ հավաքվել էին Դիլիջանում` գործազրկության խնդիրները քննարկելու
Մայիսի 10-18-ը Դիլիջան հյուրընկալել է 35 երիտասարնդների եվրոպական մի շարք երկրներից՝ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Լատվիայից, Էստոնիայից, Բելառուսից, Ուկարինայից, Վրաստանից, Մոլդովայից, Չեխիայի Հանրապետությունից, Թուրքիայից և Հայաստանից:
«Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ի տեղեկացմամբ, երիտասարդները ժամանել էին Հայաստան «Երիտասարդների գործազրկություն: Աշխատում ենք աշխատանք գտնելու ուղղությամբ» դասընթացին մասնակցելու համար, որը կազմակերպվել էր «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Եվրոպական Հանձնաժողովի «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում:
Երիտասարների շրջանում գործազրկության խնդիրը քննարկելու և լուծումներ առաջարկելու նպատակով Հայաստան այցելել են տարբեր կազմակերպություններ ներկայացնող երիտասարդներ, ովքեր իրենց երկրներում աշխատում են երիտասարդության զբաղվածության ծրագրերի մշակման ուղղությամբ:
Ըստ աղբյուրի, դասընթացի հիմնական նպատակն էր երիտասարդներին զինել փորձով, գիտելիքներով և հմտություններով՝ աշխատաշուկայում հեշտությամբ ներգրավվելու համար: 7 աշխատանքային օրերի ընթացքում երիտասարդները կիսվել են գործազրկության վերաբերյալ իրենց կարծիքներով ու գաղափարներով, ինչպես նաև սովորել CV/ ինքնակենսագրություն և մոտիվացիոն նամակներ գրելու տեխնիկան, աշխատանքային հարցազրույցի պատրաստվելու հմտությունները, քննարկեցին, թե ինչպես կարելի է կամավորությունը օգտագործել որպես աշխատաշուկա մտնելու միջոց:
Դասընթացը փորձ է արել բարձրացնել երիտասարդների նախաձեռնողական, ստեղծարար, ձեռնարկատիրական և աշխատունակ ոգին՝ փորձագետների և մասնակիցների ակտիվ մասնակցության միջոցով:
Վարժությունների, եվրոպական լավագույն փորձի քննարկման, երիտասարդների գործազրկության վերաբերյալ փորձի փոխանակման միջոցով կազմակերպիչները ցանկանում են խրախուսել և ոգեշնչել երիտասարդներին հետագայում իրենց երկրներում միջոցներ ձեռնարկել և օգնել այլ գործազուրկ երիտասարդներին աշխատանք գտնելու հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի