Հասարակություն 09:25 20/05/2013

Ե.Սիմոնյան. Գյուղերում դեռ գերիշխում է «գյուղապետն ինչպես թելադրի, այդպես էլ կանենք» սկզբունքը

Հեղինակ` Լիա Խոջոյան

Ավագանու ինստիտուտի, դրանում կանանց դերի կարևորության ու նշանակության, ինչպես նաև քաղաքականության մեջ կանանց ներկայության բարձրացման մասին Panorama.am-ը զրուցեց «Համագործակցություն» կանանց հասարակական կազմակերպության նախագահ Եկատերինա Սիմոնյանի հետ:

-Տիկին Սիմոնյան, գանք ամենատրիվիալ հարցից` որքանո՞վ է կարևոր երկրի զարգացման համար ավագանու ինստիտուտը: Մի երկրում, որտեղ դեռ գերիշխում է հարևան-ծանոթ-բարեկամ շղթան:

-Իրականում ավագանիում կարևոր է այն սկզբունքը, որ անդամները ներկայացված լինեն տարբեր կուսակցություններից, այդ դեպքում հնարավոր է հասնել արդյունավետ երկխոսության: Սակայն մեզանում, երբ մեծամասնությունը ՀՀԿ-ից են, ապա պարզ է, որ կլինի այնպես, ինչպես կա: Քննադատել չեմ ուզում, բայց ավագանու իրական դերին հասնելու համար անհրաժեշտ է, որ դպրոց լինի, որը կհասցնի հասցեատիրոջը, թե ի՞նչ պետք է անի ավագանին և որքան մեծ է իրականում իրենց դերը, որը կարող է ավելի կարևոր լինել, քան գյուղապետի կամ մարզպետի դերը:

-Վերջին շրջանում կանանց թիվն է կարծես ավելացել ավագանիներում…

-Մեր կանայք շատ լավն են և շատ դեպքերում զգում ես, որ գյուղերում կամ փոքր քաղաքներում կանայք ավելի մտահոգ են: Ես շրջել եմ գրեթե ողջ հանրապետությունով մեկ ու համոզվել նրանում, որ կանայք ավելի ճիշտ կաշխատեն. քաղաքում կանայք կարող է պասիվանան և այլն, բայց կանայք շատ ակտիվ ու ճիշտ մտածելակերպ ունեն: Օրինակ Ծաղկաձորի ավագանու կին անդամներից մեկի հետ զրույցում ես հասկացա, թե որքան պատրաստված է նա ու որքան իր աշխատանքն ու գործունեությունը կարող է արդյունավետ լինել համայնքի համար: Նա, մասնավորապես, նշել էր, որ ավագանին պայքարում է Ծաղկաձորի հողերի վաճառքի դեմ, որպեսզի կանաչ գոտիների փոխարեն այդտեղ շարունակ չկառուցվեն տարբեր տեսակի հանգստի գոտիներ ու հյուրանոցներ…. Շատ խելացի կանայք ունենք, ուղղակի անհրաժեշտ է հնարավորություն տալ նրանց բացվելու:

Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին մենք հավաքեցին ընտրություններին մասնակից կուսակցությունների կանանց` Թամար Պողոսյանին ԲՀԿ-ից, ՕԵԿ-ից երկու թեկնածուների և այլն: Ահավորն այն էր, որ նրանք անգամ չէին պատկերացնում Երևան քաղաքի կառավարման մեխանիզմները ու այնպիսի հետաքրքիր բաներ էին ասում, որ դու, լինելով Երևանի բնակիչ, ով միայն այստեղ ապրելով արդեն շատ հստակ պատկերացնում ես բոլոր խնդիրները….աբսուրդ էին ասում:

-Իսկ մարզերում ի՞նչ պատկեր է: Ի վերջո Երևանի ավագանին ավելի շատ քաղաքական դերակատարում ունի, ի տարբերություն գյուղական համայնքների, որտեղ կենտրոնում բոլորին վերաբերող խնդիրն է:


-Գյուղերում դեռ գերիշխում է «գյուղապետն ինչպես թելադրի, այդպես էլ կանենք» սկզբունքը: Շատ դեպքերում էլ ասում են, որ թեև որոշումը կա, բայց դրանք չեն կատարվում: Ինձ միշտ զարմացրել է` ինչո՞ւ չեն բարձրաձայնում ավագանու անդամները այն հարցը, որ, ասենք, պլանավորված է որոշակի գումար հատկացնել ինչ-որ խնդրի լուծման համար, բայց չեն տալիս: Գուցե ավագանին չունի՞ այդքան լիազորություն, որ բարձրացնի: Իհարկե ունի, բայց նման հարցերին հնչում է հետևյալ պատասխանը` «գյուղապետը թույլ չի տալիս, որ մենք խառնվենք»: Այդ իսկ պատճառով, կրկնում եմ, շատ կարևոր է գիտակցության բարձրացումն ու գիտելիքի ավելացումը, որ ավագանիում ներկայացված անձն իմանա, որ ինքը սեփական խելքը պետք է ունենա և չենթարկվի «գյուղապետն ասաց» ֆորմուլային: Կամ էլ հրաժարվի, տեղդ զիջի այն մարդուն, ով մինչև վերջ կարող է պայքարել հանուն գյուղի բարգավաճման:

-Տիկին Սիմոնյան, Հայաստանում քիչ են կին գյուղապետերը, բայց կան: Հետաքրքիր ` այդ նույն մոդելը` «գյուղապետը ինչպես ասի, այդպես կանենք» աշխատում է նաև կին գյուղապետ-ավագանու անդամներ փոխհարաբերություններո՞ւմ:

-Ճիշտն ասած դա չենք ուսումնասիրել, բայց հետաքրքիր հարց է…

-Դուք արդեն նշեցիք, որ կանայք շատ լավն են ու մտահոգ…. միայն դա՞ է կարևորում կանանց ներկայացվածությունը ավագանիներում:

-Այսինքն` ինչի՞ են պետք կանայք ավագանիներում, դա եք հարցնում:

-Այո:

-Տղամարդիկ, և այս համեմատությունը ես միշտ անում եմ, բակային մտածելակերպն ու կռիվները իրենց հետ տանում են նաև քաղաքականություն: Որովհետև տեսնում ենք, որ այն գլոբալ ծրագրերը, որ կարող են իրականացվել հանուն հանրապետության, այդ ամենի մեջտեղում տեսնում ես այն կռիվները, որ փոքր տղաները սովորաբար անում են բակում: Իսկ կանայք ավելի սրտացավ են մոտենում հարցերին, որոշ հարցեր էլ լուծում են ստանում հենց նրանց շնորհիվ: Օրինակ, գյուղում մանկապարտեզ-դպրոց լինելու անհրաժեշտությունը, կամ ամբուլատոր ծառայություն լինելու խնդիրը հենց կանայք կարող են այնքան բարձրաձայնել, որ մի արդյունք լինի: Բայց այնպիսի կանայք, որ իրոք պայքարում են, շատ քիչ են: Ցավով եմ դա ասում, բայց այդպես է` կանայք, որ կարող են իսկապես դիմադրել քաղաքապետին-գյուղապետին քիչ են:

-Բայց խնդրի լուծումը միայն դասընթացներով ու գիտելիքներ տալու մե՞ջ եք տեսնում:

-Ոչ. բայց դասընթացներն էլ կարևոր են: Օրինակ առաջիկայում մենք կոնֆերանս ենք հրավիրել, որին հրավիրել ենք այն կանանց, ովքեր մասնակցել են դասընթացների և ուզում ենք հասկանանք` ի՞նչ են արել իրենց համայնքների համար այդ դասընթացներից հետո և ի՞նչ առաջընթաց են արձանագրել: Այսօր մենք այն փուլում ենք, որ ուսումնասիրել ենք դաշտն ու ավարտել այդ գործընթացը և պետք է գնանք դեպի զարգացում:

-Տիկին Սիմոնյան, անցած տարի ՀՀ գրեթե բոլոր համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին և նախորդ տարիների համեմատ կանանց թիվը ավագանիներում ավելացել է: Իսկ Դուք բավարարվա՞ծ եք կանանց ներկայության ցուցանիշով:

-Պատկերացրեք` շատ ակտիվ ու լավ կանայք կան: Այնպես որ կարող եմ ասել, որ այո, որոշակիորեն բավարարված եմ: Բայց ես սիրում եմ կրկնել, որ ամեն ինչին հասնել կարելի է միայն քայլ առ քայլ, և դա պատահական ասված չէ: Քվոտավորմանը ես միշտ դեմ եմ եղել, որովհետև գտնում եմ, որ գլխաքանակը դեռ որակ չի: Բայց իհարկե այսօր ավելի լավ է, քան եղել է թեկուզ չորս-հինգ տարի առաջ:

Ինձ միայն մի խնդիր է հուզում այս ամենում, այն, որ կանայք, եթե նրանք այս կամ այն կուսակցության ներկայացուցիչն են, երբեք կանանց ու երեխաների հարցերով ինքնակամ չեն զբաղվի…. միայն այն դեպքում, եթե լինի դիմում-բողոք: Այն էլ նույնիսկ այդ դեպքում էլ չեն քննարկի, որովհետև կուսակցությունը կկարծի, որ դա իրենց ծրագրից չի և վերջ, թեման կփակվի:

Իսկ կանայք պետք է լինեն քաղաքականության մեջ, բայց ոչ թե որպես բուտաֆորիյա կամ ձևականորեն: Օրինակ, անցած տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երգչուհի Շուշան Պետրոսյանը դարձավ պատգամավոր: Ես նրան հարգում եմ որպես երգչուհի և խնդիր չտես դրա մեջ, որ ինքը դարձավ պատգամավոր, մտածելով, որ Շ.Պետրոսյանը որոշակի հարցեր առաջ կտանի, թեկուզ իր ոլորտին վերաբերող` հեղինակային իրավունք և այլն: Բայց Շուշանը սուս-փուս այնտեղ նստած է: Կամ լրագրողները, որ ուրախացած եկել նստել են ԱԺ նիստերի դահլիճում…. մեկ-մեկ խոսում են, դու էլ մտածում` տեսնես որտեղի՞ց է եկել, Աստված իմ….չեմ սիրում քննադատել, բայց աչքերս էլ չեմ կարող փակել:

-Համաձայն եք անյ գնահատականի հետ, որը հիմնականում տղամարդիկ են հնչեցնում, թե կանայք քաղաքականության մեջ են, որովհետև կինը կնոջը երբեք չի ընտրում:

-Մենք դրա մասին շատ ենք խոսացել, երևույթը կարելի է բացատրել նախանձով էլ… կա նման բան:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}