Մահմուդ Ահմադինեժադի եղբայրն ու ԱԳՆ նախկին մամլո խոսնակը հրաժարվել են նախագահական ընտրապայքարից
Դավուդ Ահմադինեժադը հրաժարվել է մասնակցել նախագահական ընտրություններին:
Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Դավուդ Ահմադինեժադը ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եղբայրն է, ով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին սպաներից է: Ահմադինեժադի՝ նախագահ ընտրվելուց հետո նշանակվել է նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ, սակայն որոշ ժամանակ անց ազատվել է աշխատանքից:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ էլ նախագահական ընտրապայքարից հրաժարվել է ԱԳՆ նախկին մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը:
Նշենք, որ Սահմանադրության պահապանների խորհուրդը վաղը վերջնական որոշում կկայացնի, թե պաշտոնապես գրանցված թեկնածուներից ով կարող է մասնակցել հետագա ընտրապայքարին: Պահապանների խորհուրդի կողմից հավանության արժանանալուց հետո նոր միայն պաշտոնապես գրանցված թեկնածուները կարող են մասնակցել ընտրապայքարին:
Նախորդող հրապարակումներ՝
Ահմադինեժադի առաջին տեղակալն ու խորհրդականը հրաժարվել են նախագահական ընտրապայքարից
Իրանում 460-ից ավել նախագահի թեկնածու է գրանցվել. Ռաֆսանջանին, Ահմադինեժադի եղբայրն ու խնամին ևս այդ ցուցակում են
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում