Ղուկասյան. Գազի գնի թանկացումը ձեռնտու է ՀՀ կառավարությանը
«Բոլորը մոռացել են այն ժամանակները, երբ գազը գնել էին Թուրքմենիայից, այն ժամանակ երբևէ գազի և էներգակիրների խնդիր չի եղել», - անդրադառնալով գազի թանկացման խնդրին, այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ գազի գնի հետ կապված խնդիրները փորձում են կապել Ռուսաստանի հետ, սակայն իրականում դա այդպես չէ: «Առաջին հերթին գազի գնի թանկացումից շահում է ՀՀ կառավարությունը, քանի որ թանկացումների շնորհիվ այն մեծացնում է հարկահանությունը», - ասաց բանախոսը:
Նրա խոսքով՝ նման քաղաքականությամբ ՀՀ գործող կառավարությունը հակադրում է պետությանը և ժողովրդին: «Նման թանկացումներով, որոնց մի մասն է գազի գնի թանկացումը, այդ վիհն ավելի է մեծանում: Ո՞ւմ է պետք կառավարություն, որը չի ապահովում աշխատանքով, չի ապահովում այդ աշխատանքին համապատասխան արգասիքով», - ասաց նա, անվանելով թերի կարծիքը, թե հայ ժողովուրդը համբերատար է և պատրաստ չէ երբեք գնալ սոցիալական բախմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները