Իրանում ԿՀՎ-ի և Մոսսադի երկու լրտեսներ մահապատժի են ենթարկվել
Իրանում ԿՀՎ-ի և Մոսսադի երկու լրտեսներ կախաղան են հանվել:
Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ ԻԻՀ տեղեկատվության նախարարությունը նախօրեին երկու լրտեսների կախաղան հանվելու վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում է. «Իրանի ներսում և դրսում ձեռնարկված հետախուզական և հակահետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին ԱՄՆ-ի ԿՀՎ-ի և Իսրայելի Մոսադի գործակալները: ԻԻՀ տեղեկատվության նախարարությունը պատրաստ է օգնել այն անձանց, ովքեր կամա թե ակամա հայտնվել են օտարերկրյա հետախուզական գործակալությունների թակարդը , ու նրանց աջակցել թշնամու ճիրաններից դուրս գալու համար»:
«ԻՌԻԲ»-ի հաղորդմամբ՝ ԿՀՎ-ի և Մոսսադի լրտեսներ Մոհամմադ Հեյդարին և Քուրոշ Ահմադին մայիսի 19-ի վաղ առավոտյան դատարանի արձակած վճռով մահապատժի են ենթարկվել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում