Օրենքից դուրս միջնորդություն անելը սովորություն է դարձել.Մուկուչյանը`Կոնգրեսի ներկայացուցչի միջնորդությունների մասին (Տեսանյութ)
Վարչական դատարանում Հայ Ազգային կոնգրես կուսակցության ներկայացրած միջնորդությունները դատավարական առումով սխալ են ձևակերպված: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` մեկնաբանելով ԿԸՀ-ի դեմ հայցի հետ միաժամանակ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացրած միջնորդությունները:
Հիշեցնենք` Կոնգրեսը Վարչական դատարան ներկայացրած հայցով պահանջում է անվավեր ճանաչել Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ճանաչելու մասին ԿԸՀ 112 Ա որոշումը: Նիստում Կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը ապացույցների ապահովմանը վերաբերող մի քանի միջնորդություն էր ներկայացրել: Մասնավորապես, նա պահանջում էր հրապարակել քվեարկութանը մասնակցած քաղաքացիների ցուցակներ, ինչպես նաև անձնագրային-անհատական տվյալները:
«Հայ Ազգային կոնգրեսը իր գործունեության ընթացքում մշտապես պահանջել է, որ հրապարակային դարձնեն այդ ցուցակները, որպեսզի կարողանանք ընտրություններից հետո ցանկացած պահի ընտրակեղծիքները հայտնաբերել բայց դա հնարավոր չի եղել և ուզում եմ դատարանին հայտնել, որ բոլոր ճանապարհները սպառված են և դիմում եմ դատարանին, որպեսզի ղեկավար մարմիններից պահանջի այդ ցուցակները», -դիմելով 5 հոգանոց դատվորների կազմին, հայտարարել էր հայցվոր կողմի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:
«Միջնորդությունները ներկայացնելիս, կողմն անգամ իր դատողություններում հաստատում էր այն, որ դրանց համար օրենսդրական հնարավորություն չկա»,- նկատեց Մուկուչյանը: Նա դեմ է հայցվոր կողմի այն պնդմանը, թե ընտրողների ցուցակների հետ կարելի է ծանոթանալ մեկ եղանակով` պահանջել դատարանի միջոցով ու ծանոթանալ դրանց: «Համենայնդեպս այս ընտրություններին մենք 464 տեղամասերից 97-ում անցկացրեցինք վերահաշվարկ, որի ժամանակ բացառապես բոլորը կարող էին ծանոթանալ այդ ցուցակներին: Եթե ընձեռված հնարավորությունների իրականացման արդյունքում ձեռք բերված քաղվածքները չեն ստուգվել, հետևաբար, որն էր նման միջնորդության նպատակը», -նշեց Մուկուչյանը:
Անդրադառնալով մյուս միջնորդությանը, որը վերաբերում էր անձնագրային-անհատական տվյալների հրապարակմանը, ԿԸՀ նախագահը նկատեց, որ կողմն էլ էլ փաստել այն հանգամանքը, որ անհատական տվյալների հրապարակումն արգելված է Հայաստանի օրենսդրությամբ: «Ավարտվել է ընտրությունը, վստահված անձինք, դիտորդները ըստ էության ոչինչ չեն արել, տվյալ քաղաքական ուժերի հանձնաժողովականները ոչինչ չեն արել: Ի վերջո այդպիսի լիազորություններ ունենալը ինքնանպատակ չէ: Դրա նպատակը գործընթացի նկատմամբ լայն վերահսկողություն ունենալն է», -հավելեց Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով, արդեն սովորություն է դարձել անել միջնորդություն` հստակ իմանալով, որ դա արվում է այն դեպքում, երբ դա «օրենսդրական տիրույթում չէ ու պետք է մերժվի»: «Դա ուղղակի հնարավորություն է պատեհ-անպատեհ այդ միջնորդության վերաբերյալ դատական ակտը հիշատակելու և այն ենթարկելու բացառապես սեփական սուբյեկտիվիզմով պայմանավորված գնահատականներով», -կարծիք հայտնեց ԿԸՀ նախագահը:
Նախորդող հրապարակում. Վարչական դատարանը սկսել է ԿԸՀ-ի դեմ Կոնգրեսի հայցի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները