Խորհրդարանում մայիսի 23-ի երեկոյան կքննարկեն գազի սակագնի բարձրացման հարցը
Մայիսի 23-ին 18:00-ին ԱԺ քառօրյա նիստերի ավարտից հետո նիստերի դահլիճում տեղի կունենա գազի սակագնի բարձրացման մասին հարցը: Այդ մասին ԱԺ քառօրյա նիստերի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով, գազի սակագնի բարձրացման հարցի քննարկման ժամանակ ներկա կլինի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Խնդրի վերաբերյալ քննարկումը, ինչպես ԱԺ խոսնակն ասաց, իր նախաձեռնությունն է:
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խորհրդարանի նախագահից հետաքրքրվեց, թե ինչ կարող է անել, որ գինը չբարձրանա, ինչին ի պատասխան, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Գազը ապրանք է ներմուծվում է արտերկրից և յուրաքանչյուր ապարնք ունի իր գինը և այնպես չի, որ իշխանություններն են դա որոշում: Նրանք քննարկումներ են անցկացնում Ռուսաստանի պատկան մարմինների հետ և ամեն ինչ անում են, որ գինը բարձր չլինի»:
Նշենք, որ այսօր քառօրյայի մեկնարկին ԱԺ նիստերի դահլիճում է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: