Նախադպրոցական կրթության հասանելիության ապահովում` 5-6 տարեկան երեխաների առնվազն 90 տոկոսի համար
Գալիք հինգ տարիների ընթացքում կառավարությունը նախատեսում է ապահովել նախադպրոցական կրթության հասանելիության ապահովում 5-6 տարեկան երեխաների առնվազն 90 տոկոսի համար: Անդրադառնալով նախադպրոցական կրթության բնագավառում առկա խնդիրներին` Ազգային ժողովի հերթական քառօրյայում ընտրություններից հետո ձևավորված կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեց Վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Եթե մենք ստեղծում ենք նախադպրոցական կրթական համակարգ, դա մի կողմից թեթևացնում է ընտանիքների բեռը երեխայի դաստիարակության գործում, իսկ մյուս կողմից հնարավորության է տալիս պետությանը էապես բարելավել իր ներուժը: Միջազգային բոլոր դիտարկումները ցույց են տալիս որ եթե երեխաների կրթությամբ զբաղվում են այդ տարիքում, դա տալիս է մեծ էֆեկտ»,- ասաց Տ. Սարգսյանը:
Վարչապետը նշեց, որ կառավարության ծրագրում ներառված է 5-6 տարեկան առնվազն 90 տոկոս երեխաների համար նախադպրոցական կրթության հասանելության ապահովման դրույթը: «Բնականաբար մենք պետք ջանքեր գործադրենք որպեսզի ապահովենք 100 տակոս »,- հավելեց կառավարության ղեկավարը:
Ինչ վերաբերում է այս ոլորտում աշխատող անձանց աշխատավարձերի բարձրացման հարցին, Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարությունը մտադիր է ԱԺ քննարկմանը ներկայացնել աշխատավարձերի բարձրացման միասնական սանդղակ, որը ենթադրում է տարբեր`« օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի միջև աշխատավարձերի ավելացման համասնությունների վերաբերյալ համաձայնություն»:
Կառավարության ղեկավարը նշեց, որ ներդրվելիք սանդղակը նախատեսում է 2014թ հունվարի մեկից աշխատավարձերի էական ավելացում:
«Այս կոնսենսուսի շնորհիվ մենք կկարողանանք առաջիկա հինգ տարիների ընթացքում իրականացնել աշխատավարձի ավելի հստակ քաղաքականություն»,- նշեց Տ. Սարգսյանը:
«Մենք մտադիր ենք նաև ավելի արագ տեմպերով բարձրացնել մինիմալ աշխատավարձը: Այս պահի դրությամբ հաշվարկներ ենք իրականացնում, որպեսզի հուլիսի մեկից մինիմալ աշխատավարձը 35000 դրամից հասցնենք 45000 դրամի: Դա բավականին լուրջ փոփոխություն է և շուրջ երեսուն տոկոսով բարձրացում ենք նախատեսում»,- հավելեց Տ. Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա