Բան մի արեք, նստեք սա լուծեք. Հրանտ Բագրատյանը առաջարկներ է ներկայացրել կառավարությանը
Կառավարության ներկայացրած գործունեության ծրագիրը ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի սրտով չէ. Այնտեղ խոսվում է բոլոր ոլորտներից, բացի կառավարության անելիքից: Ազգային ժողովում այսօր շարունակվող կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այդ մասին հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
«Կառավարության ծրագրում ներկայացնում եք դատական համակարգի, զբոսաշրջության զարգացման մասին, դա կառավարության ծրագիր չէ, դա ծրագրային թեզ չէ: Կառավարությունը պետք է ասեր` ես կարող եմ արտադրել այսքան ներդրում, կգեներացնեմ այսքան ներդրում: Սա կլիներ պրոֆեսիոնալ մոտեցում, կառավարությունը պետք է ասեր ինչպես է գեներացնում ներդրումները, ինչպես է տրանսֆորմացնում իրական ներդրումները: Նույնիսկ ներդրումները այս երկրում մոնոպոլիզացրել են, և որոշ հայեր, որոնք ապրում են դրսում, սկսել են արգելակել այս պետության զարգացումը: Կառավարության ծրագիրը պետք է այստեղից սկսել: Ծրագրի նպատակը նա չէ, որ ասենք զբոսաշրջությունը զարգացնում ենք, լավ հյուրանոցներ կառուցում, պետության խնդիրը չէ, պետությունը հյուրանոց չի կառուցում, հասկացեք, վերջապես», -հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
Նա ասաց, որ եթե ինքը լիներ կառավարության փոխարեն ապա երեք կարևորագույն հարցի լուծում կառաջարկեր. «Կարգի բերել հանքարդյունաբերությունը, կարգի եմ բերել ավիացիան ու վերջնականապես կամք դրսևորել ու ասել` չի լինի թռիչք 350 հազար դրամ տոմոսով, ես դա կանեի հինգ րոպեում, հավատացեք, դա հնարավոր է: Եվ մյուս խնդիրը տաքս-ֆրին ներմուծել այս երկրում վերջապես` ով էստեղ առևտուր է անում, օդանավակայանում գումար պետք է ստանա: Ուրիշ բան մի արեք, նստեք սա լուծեք»:
Կառավարության ծրագրի շուրջ քննարկումը խորհրդարանում սկսվել է մայիսի 20-ին մեկնարկած ԱԺ քառօրյա նիստերի մեկնարկին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները