Կարկուտից պաշտպանելու համար Բերբերյանը առաջարկում է ցանցապատել այգիները (Տեսանյութ)
8-9 տարի առաջ ստեղծված Գյուղատնտեսության հիմնադրամի խորհրդի անդամ Հրաչ Բերբերյանը եղել է միակը, որ դեմ է ստորագրել Արգենտինայից հակակարտային կայանների ներմուծմանն ու տեղադրման վերաբերյալ որոշման ներքո:
«Այդ փաստաթղթերը այսօր էլ կան: Հիմնավորել եմ այսպես. այդ սարքերը Հայաստանում չեն փորձարկվել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նա դժգոհեց փաստից, որ ացետիլային հիմքով աշխատող կայանները գործի են դրվել պրոպանով ու բութանով:
«Իմ խորին համոզմամբ, սա նման է, որ բենզինով աշխատող մեքենան փոխարինես դիզվառելիքով, կաշխատի՞ այդ մեքենան: Կարծում եմ դա ազդել է սարքերի էֆեկտիվության վրա»,-ասաց Բերբերյանը, ավելացնելով, որ այստեղ պարզելու ու մտածելու բան ունեն քիմիկոսները: Բերբերյանի խոսքով, Եվրոպան վաղուց հրաժարվել է նման կայաններից:
Մասնագետը «դժբախտություն» է որակում նաև սարքերի տեղադրումը:
«Տեղադրվել են այն գյուղերում, որոնք փող են ունեցել, ծանոթ են ունեցել, ղեկավարության հետ լավ հարաբերություններ են ունեցել»,-ասաց բանախոսը:
Ի դեպ, Բերբերյանը ասուլիսի էր եկել` ձեռքին ցանցով: Ցուցադրեց ու բացատրեց, որ այն փորձված է, ապահովում է 100 տոկոսանոց էֆեկտիվություն նաև ցրտահարության դեպքում:
Նախորդող հրապարակում`
Բերբերյան. Գյուղացուն առաջին հերթին պետք է ֆինանսական աջակցություն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան