Բերբերյան. Գյուղացուն առաջին հերթին պետք է ֆինանսական աջակցություն (Տեսանյութ)
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի հաշվարկով, կարկուտը գյուղացիներին պատճառել է 35-40 մլն դոլարի վնաս:
«Գյուղացին անկախությունից հետո նման ծանր վիճակում չի եղել: Շատ լուրջ վնաս է հասցվել այգիներին, ցանքատարածություններին: Այսօր գյուղացին անելանելի վիճակում է»,-լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հ. Բերբերյանը:
Անդրադառնալով կառավարության կողմից աջակցության հնարավորությանն ու տարբերակներին, բանախոսը կարծիք հայտնեց, որ գյուղացուն առաջին հերթին ֆինանսական օգնություն է պետք և վարկերի սառեցում:
«Դա հնարավորություն կտա, որ գյուղացին գոյատևի մինչև հաջորդ տարի»,-ասաց Բերբերյանը:
Ինչ վերաբերում է սերմերի տեսքով օգնությանը, մասնագետը նկատեց, օրինակ Արարատյան դաշտավայրում ցանքը սկսում է մարտից, իսկ եթե հիմա առվույթի կամ լոլիկի սերմ են տրանդրում, ապա բերք կարելի է ակնկալել միայն հոկտեմբերին:
«Մենք դիմում են հանրապետության ղեկավարությանը, որ գումարային օգնություն տրամադրվի տուժած յուրաքանչյուր ընտանիքի»,-ասաց միության ղեկավարը:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Արմավիրի ու Արագածոտնի մարզերի բնակիչներին: Արմավիրում հաշվարկել են, որ կարկուտւժի հետևոնքով 50-100 տոկոսով վնասվել են 46 համայնքերի այգիներն ու ցանաքատարածությունները: Արմավիրի մի քանի համայնքների բնակիչներ արդեն մի քանի անգամ փակել են Երևան-Արմավիր ճանապարհը` կառավարությունից պահանջելով վարկերի սառեցում ու փոխհատուցում: Երեկ դեպքի վայր մեկնած փոխվարչապետն ու գյուղատնտեսության նախարարը տուժած հողօգտագործողներին խոստացան, որ խնդիրը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում:
Նախորդող հրապարակումներ`
Գյուղացին նորից կոտրած տաշտակի առջև է. Ինչի՞ համար են հակակարկտային կայանները
«Խնձորի կեսը մնացել է ծառին, կեսը ընկել գետնին». Ինչպե՞ս են կրակել կայանները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան