«Եվրատեսիլ-2013». Լավրովը ձայների անհետացման փաստը «զայրացնող» է անվանել, իսկ Լուկաշենկոն մրցույթը «կեղծված» է որակել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի քաղաքացիների կողմից «Եվրատեսիլ» մրցույթի ռուսաստանյան մասնակից Դինա Գարիպովայի օգտին տրված ձայների անհետացման փաստը «զայրացնող» է անվանել: Նա զգուշացրել է, որ դա անպատասխան չի մնա: Այս մասին, «Ինտերֆաքսի» հաղորդմամբ,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը` Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մեր մասնակցից 10 բալ գողանալու փաստը չի ուրախացնում առաջին հերթին այն տեսանկյունից, թե ինչպես է կազմակերպված այդ միջոցառումը: Մենք պայմանավորվել ենք Էլմար Մամեդյարովի հետ, որ սրանից հետո, երբ Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությունը կպարզի օրինական ճանապարհները, մենք կհամաձայնեցնենք մեր համատեղ գործողությունները, որպեսզի այդ վիրավորական գործողությունն անպատասխան չմնա», -ասել է Սերգեյ Լավրովը: Նա Մամեդյարովին հստակ հասկացնել է տվել, որ Ադրբեջանը կրակի հետ է խաղում:
Նշենք, որ Ռուսաստանի ներկայացուցիչը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանինը՝ 2-րդ:
«Ինտերֆաքսը» նաև հաղորդում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Եվրատեսիլում» իրենց ներկայացուցիչ Ալյոնա Լանսկայային Ռուսաստանի կողմից զրո միավոր տալը բացատարում է մրցույթի ընդհանուր քաղաքականացմամբ և կազմակերպիչների կողմից կեղծարարություններով:
«Ալյոնա, ես գիտեմ քո արձագանքը Ռուսաստանում քվեարկության վերաբերյալ:Կարող ես քո օգտին գրանցել 12 միավոր: Դա վկայում է այն մասին, թե որքան է նման մրցույթը քաղաքականացված և կեղծված»,- հայտարարել է Լուկաշենկոն տաղանդավոր երիտասարդների հետ հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Լանսկայան:
«Ավելին, ով հետևում է ԶԼՄ-ներին, երկրներից մեկի օրինակով տեսավ, այնտեղ արդեն սկանդալ է հասունացել կապված արդյունքների կեղծման հետ: Արդեն չեմ խոսում աշխարհագրական սկզբունքով քվեարկության մասին»,-նշել է Բելառուսի նախագահը:
Նախորդող նորություններ՝ «Դորիանսի» բելգիացի և հոլանդացի երկրապագուները քվեարկել են, սակայն նրանց ձայները չեն հաշվել
Լիտվայի ԳԴ. «Եվրատեսիլի» հեռուստադիտողների ոչ թափանցիկ քվեարկությունը կարող է եվրոպական մասշտաբի ակտուալ խնդիր լինել
«Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Ադրբեջանը ձայներ է գնել (տեսանյութ)
«Եվրատեսիլ-2013». Հայաստանը ներկայացնող «Դորիանս»-ը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները