Ֆերգյուսոնի մաստակը վաճառվեց ֆանտաստիկ գումարով
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հանրահայտ «Ebay» ընկերությունն աճուրդի էր հանել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի այն մաստակը, որը նա ծամել էր թիմի վերջին հանդիպման ժամանակ:
Ինչպես տեղեկացնում են անգլիական ԶԼՄ-ները, մաստակը վաճառվել է ֆանտաստիկ գումարով` 390,000 ֆունտ ստեռլինգ կամ 600,000 դոլար:
Մաստակը կարողացել էր «ձեռք բերել» երկրպագուներից մեկը` Անգլիայի առաջնության վերջին տուրի «Վեստ Բրոմվիչի» (5:5) հետ կայացած խաղից հետո: Նշվում է, որ աճուրդից ստացված գումարը կծախսվի բարեգործական նպատակներով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները