Ինեկոբանկը տրամադրում է նոր «Կանաչ» վարկեր
Էներգոարդյունավետ վարկավորման ծրագրի շրջանակներում Ինեկոբանկը տրամադրում է Ապառիկ, Հիփոթեքային և Առևտրային նոր «Կանաչ» վարկեր գրավիչ պայմաններով: Բանկից տեղեկացնում են, որ «Կանաչ” վարկերը ուղղված են ձեռնարկությունների և անհատների էներգոարդյունավետ նախագծերի իրականացմանը և սարքավորումների ձեռքբերմանը:
«Կանաչ»վարկավորման ծրագրի շրջանակներում Ինեկոբանկը տրամադրում է Ապառիկ, Հիփոթեային և Առևտրային վարկեր, որոնց շնորհիվ առաջնային էներգիայի սպառումը և CO2 գազի արտանետումների ծավալը հնարավոր է նվազեցնել առնվազն 20%-ով:
Ինեկոբանկը տրամադրում է վարկեր տեխնիկական վերազինման, ջերմամեկուսացման, ջեռուցման, լուսավորության և տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազի տեղադրման նպատակով, ինչպես նաև ֆինանսավորում է արեգակնային ջերմային համակարգերի տեղադրումը:
««Կանաչ» վարկերի սակագները 1-2 տոկոսային կետով ավելի ցածր են տվյալ վարկատեսակի համար նախատեսված ստանդարտ սակագներից», - նշել է Բանկի Վարկային Ծառայության ղեկավար Վաղինակ Խաչատրյանը:
«Կանաչ» վարկերը տրամադրվում են Ինեկոբանկի և Green for Growth (GGF) հիմնադրամի միջև 2012 թվականին ստորագրված 10մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրի շրջանակներում:
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել Ինեկոբանկի կայքը` www.inecobank.am կամ զանգահարել (010) 510 510 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին