Սպորտ 12:40 21/05/2013

Հենրիխ Մխիթարյան. «Եթե առաջարկներ լինեն, ակումբը թող որոշի»

«Վեստիին» տված հարցազրույցում Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչու է որոշել ապրել «Շախտյորի» մարզաբազայում, պորտուգալերենի յուրացման մեջ ունեցած հաջողությունների, լավագույն գոլի ու իր երազանքների թիմի մասին:

- Դուք Ուկրաինայի առաջնության արդյունավետության ռեկորդ եք սահմանել: Հետաքրքիր է, որ այն հաստատվել է ոչ թե մաքուր հարձակվողի, այլ հարձակողական ոճի կիսապաշտպանի կողմից…
- Այո, ես ընդգծված հարձակվող չեմ, սակայն մեր թիմը հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում, և արդյունքում շատ ժամանակ ես անցկացնում մրցակցի տուգանային հրապարակում: Դրա շնորհիվ ես, որպես երկրորդ հարձակվող, կարող էի այդքան գոլեր խփել: Եվ, իհարկե, սա ողջ թիմի և իմ խաղընկերների վաստակն է:

- Համաշխարհային ֆուտբոլում նոր միտում է նկատվում. միջին գծի ֆուտբոլիստներն սկսել են բոլորից շատ գոլեր խփել: Ամենավառ օրինակը Մեսսին է:
- Միևնույն է, նա հարձակվող է… Ֆուտբոլն ունիվերսալ է դարձել, ուստի խփում են ոչ միայն հարձակվողները, այլև նույնիսկ դարպասապահները: Կիսապաշտպանների բարձր արդյունավետությունն առաջին հերթին հարձակվողների աշխատանքի արդյունքն է. վերջիններս բացվում են, ազատ գոտիներ ստեղծում թիմակիցների համար: Նույնը «Շախտյորում» է. ինձ համար շատ են ազատ գոտիներ ստեղծել և Սելեզնյովը, և Դևիչը, և Ադրիանոն:

- «Շախտյորում» խաղային էգիզմը խրախուսվո՞ւմ է:
- Ամեն ինչ կախված է իրավիճակից: Եթե ինքդ կարող ես գոլ խփել, ապա պետք է ինքնուրույն գործես: Բայց եթե տեսնում ես, որ խաղընկերդ ավելի լավ դիրքում է, պետք է գնդակը նրան փոխանցես: Եթե առանց պատճառի խաղը վերցրել ես քեզ վրա, Միստերը դժգոհ կմնա և խաղից հետո կասի քեզ, թե ինչ է մտածում: Ընդհանրապես` էգոիստ կարող ես և պետք է լինես մարզումների ժամանակ: Իսկ խաղի ընթացքում պետք է մտածես թիմի մասին: Ինձ թվում է, որ «Շախտյորում» եսասերներ չկան:

- Բրազիլացիների հետ հե՞շտ եք ընդհանուր լեզու գտնում; Գիտեմ, որ պատանի հասակում մարզվել եք «Սան Պաուլոյում»: Հավանաբար, այդ ժամանակ էլ կատարելագործել եք պորտուգալերենի իմացությունը:
- Այո: Բրազիլիա մեկնելուց առաջ երկու ամիս Երևանում պորտուգալերեն սովորեցի: Ճիշտ է` ուսումնառությունը մի բան է, ռեալ կյանքը` մեկ այլ բան: Արդեն այնտեղ` Բրազիլիայում, և դպրոց հաճախեցի, և սկսեցի ակտիվ շփվել թիմակիցներիս հետ: Մի խոսքով` լեզուն արագ յուրացրեցի: Բոլորը ցնցված էին, թե ինչպես այդքան կարճ ժամանակահատվածում ես կարողացա մաքուր խոսել պորտուգալերենով:

- Ձեզ համար Ուկրաինայի առաջնությունում խաղալը հետաքրքի՞ր է:
- Իհարկե, հետաքրքիր է, և տարեցտարի նաև ավելի դժվար է: Վերջին տարիներին թիմերն ավելի են ուժեղացել, ֆուտբոլիստների ընտրությունն ավելի բարձր մակարդակով է կատարվում: Ինչ-որ բան դուր չի՞ գալիս: Հավանաբար, յուրաքանչյուր ֆուտբոլիստի էլ դուր չի գալիս, որ նոյեմբերի վերջին խաղադաշտերի վիճակը վատանում է: Նույնը վերաբերում է նաև մարտին: Պարզապես հնարավոր չէ ֆուտբոլ խաղալ: Կարծում եմ` դա ուկրաինական ֆուտբոլի ամենամեծ մինուսն է: Անհրաժեշտ է բարձրացնել խաղադաշտերի որակը: Մնացած բոլոր առումներով ուկրաինական առաջնությունն ինձ լիովին բավարարում է:

- Եթե Ուկրաինայում լավ խաղադաշտեր լինեին, գուցե «Բորուսիայի» հե՞տ էլ ավելի լավ խաղայիք:
- Այո, այդ դեպքում գուցե առաջնությունում ընդմիջումն էլ քիչ տևեր: Ի վերջո, 3 ամիսը` առանց պաշտոնական հանդիպումների, շատ է: Ոչ մի ընկերական խաղ չի կարող քեզ լիարժեք նախապատրաստել այնպիսի մրցակցի հետ խաղին, ինչպիսին «Բորուսիան» է: Անհրաժեշտ ճնշումը չկա, մթնոլորտը, որն առկա է Չեմպիոնների լիգայում, բացակայում է: Այդ հատվածում մենք շատ բան կորցրեցինք: Եթե դադարն առաջնությունում ավելի քիչ լիներ կամ ընդհանրապես չլիներ, շատ ավելի լավ կխաղայինք «Բորուսիայի» հետ: Արդյունքը, ըստ իս, թյուրիմացություն էր: Այո, խոշոր հաշվով պարտությունն իր պատճառներն ունի: Բայց եթե հիմա «Բորուսիայի» հետ 10 հանդիպում անցկացնենք, 9-ում հաստատ չենք պարտվի: Առավել ևս` 0:3 հաշվով:

- Ձեր խփած գոլերից ո՞րն եք համարում լավագույնը:
- 23-րդ գոլը` ընթացիկ առաջնությունում: Այն ինձ համար ամենաթանկն է ու ամենադժվարը: Ես շատ էի սպասում դրան, 3 տուր չէի կարողանում աչքի ընկնել, և այն ինձ վստահություն ու հանգստություն հաղորդեց: Այժմ գործն արդեն արված է, ռեկորդը գերազանցված է, և կարելի է առանց լարվածության շարունակել աշխատանքը:

- Հիմա այլ ճնշում կա. բոլորը խոսում են Ստարուխինի ռեկորդի մասին, և կրկին պետք է լարվել:
- Դե, դա ակումբի նվաճումն է, սակայն կարծում եմ, որ այն բարելավելը շատ կարևոր է: Իհարկե, հաճելի կլինի, եթե նման բան կատարվի, բայց, այնուամենայնիվ, ուկրաինական ռեկորդն ավելի կարևոր է: Այն պետք է սահմաներ «Շախտյորի» ֆուտբոլիստը:

- Համաշխարհային ֆուտբոլի աստղերից ո՞վ է խաղաոճով նման Ձեզ:
- Ես ինձ կողքից չեմ տեսնում ու չեմ կարող գնահատել: Ավելի լավ է հարցնեք մասնագետներից, ովքեր կարող են իրատեսորեն համեմատել տարբեր ֆուտբոլիստների:

- Ինչպիսի՞ է Ձեր բնավորությունը` տաք հայկակա՞ն:
- Եվ տաք, և սառը, և ջերմ: Տարբեր: Պատահում է, որ դուրս եմ գալիս ափերից և շատ եմ տաքանում: Լինում է նաև, որ շատ հանգիստ եմ:

- Դուք ապրում եք մարզաբազայում: «Շախտյորի» ֆուտբոլիստներից միակն եք, ով այդ տարբերակն է ընտրել: Ինչո՞ւ:
- Ակումբը, անկասկած, ինձ բնակարան առաջարկեց, սակայն ես գերադասեցի մնալ այստեղ: Այդպես ցանկանում էի արագ մերվել թիմին, կենտրոնանալ մարզումների վրա, հասկանալ, թե ինչ է «Շախտյորը»: Ոչ բոլորին է տրված այս թիմի մասնիկը դառնալու հնարավորությունը: Կյանքը մարզաբազայում թեթևացրեց այդ խնդիրը: Ես կարող էի արդյունավետ աշխատել, լավ հանգստանալ և վերականգնվել: Ելնելով դրանից` ընտրեցի մարզաբազան: Ոչ մի բնակարանում այսպիսի հարմարություններ չկան: Բացի այդ, ես ընկերուհի չունեմ, իսկ մայրս ու քույրս այնքան էլ հաճախ չեն այցելում ինձ:

- Նշանակում է` դոնեցկյան աղջիկները ձեզ հետ ծանոթանալու ոչ մի հնարավորություն չունե՞ն:
- Ամեն ինչ կախված է նրանցից:

- Ինչպե՞ս եք վերաբերվում ԱՊՀ-ի առաջնությանը:
- Եթե որոշում ընդունվի, ապա, իհարկե, պետք է մասնակցել: Այդ առաջնությունը դրական կլինի այն առումով, որ ավելի ուժեղ կդառնաս: Բայց, մյուս կողմից, դրան ոչ բոլոր ուկրաինական ակումբները պետք է մասնակցեն, և այն թիմերը, որոնք դուրս կմնան, կքանդվեն:

- Մասնակցելով ԱՊՀ-ի առաջնությանը` «Շախտյորն» ավելի ուժե՞ղ կդառնա:
- Կարծում եմ` այո, որովհետև խաղալու ենք միայն ուժեղ թիմերի հետ: Եվ յուրաքանչյուր խաղ նման կլինի եզրափակչի: Նման մրցակցության պայմաններում, իհարկե, ավելի կուժեղանանք:

- Դուք երազանքի թիմ ունե՞ք, որում կցանկանայիք հայտնվել:
- Տարբեր տարիքում տարբեր թիմերի եմ երկրպագել: Նախկինում Մյունխենի «Բավարիային» չէի սիրում, իսկ հիմա այդ թիմն ինձ դուր է գալիս: Նույնը վերաբերում է «Բարսելոնին»: Տարիքի հետ ճաշակը փոխվում է: Չկան այնպիսի թիմեր, որոնց միայն անունը հիացմունք է առաջացնում:

- Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր` այլ թիմ տեղափոխության հետ կապված լուրերին ու հրապարակումներին:
- Եթե անկեղծ, դրանց ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում: Հիմա «Շախտյորի» ֆուտոլիստն եմ, և իմ բոլոր մտքերը կապված են այս ակումբի հետ: Մտածում եմ միայն այն մասին, թե ինչպես իմ թիմին օգնեմ մրցաշրջանի մնացած խաղերում: Այն, ինչ գրում են իմ մասին, գրողների գործն է: Եթե, իրոք, իմ տեղափոխության վերաբերյալ առաջարկներ լինեն, թող դիմեն ակումբի ղեկավարությանը: Ակումբն է որոշելու իմ ապագան:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}