«Դասական» ԲՀԿ-ն դեմ է կառավարության ծրագրին
Չնայած Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ջերմագին ողջագուրվելուն ու դրանից հետո արած հայտարարությանը, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, «Ժամանակ»-ի տեղեկություններով, ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու ԱԺ ներկայացված կառավարության ծրագրին:
Թերթի տեղեկություններով՝ ԲՀԿ-ում այդպիսի որոշում կա: Այլ հարց է՝ ինչպես կքվեարկեն ԲՀԿ գործարարները: Թերթը հիշեցնում է, որ երեկ, վարչապետի ելույթի ժամանակ ԲՀԿ-ականները հիմնականում լքեցին դահլիճը: Թերթի մեկ այլ տեղեկությունով՝ կառավարության ծրագրին դեմ են քվեարկելու նաև «Ժառանգությունը», ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը: